ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
09.02.2018
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Փետրվարի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: ՀԲ պատվիրակության կողմից ներկայացվել են  բանկի կողմից առաջարկվող «Քաղաքականության վրա հիմնված երաշխիքի» գործիքի առանձնահատկությունները և վերջինիս կիրառման միջազգային փորձը:

Անդրադարձ է կատարվել նաև հետագայում Հայաստանի Հանրապետության կողմից այդ գործիքից օգտվելու հնարավորություններին: