Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
23.05.2018
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

Դմիտրի Գվինդաձեն շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանին ցուցաբերել ինչպես տեխնիկական, այնպես էլ ծրագրային աջակցություն: ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ իրենց կողմից հիմնականում ֆինանսավորվում է տնտեսության իրական հատվածը: Ինչպես նաև իրականացվում են ծրագրեր առավելապես ֆինանսական և էներգետիկ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա ընթացքը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ շարունակվելու է ֆինանսների նախարարության բարեփոխումների օրակարգի իրականացումը, ինչպես նաև այն, որ կառավարության` քննարկման փուլում գտնվող ծրագիրը կսահմանի առաջնահերթություններ, որոնք վստահաբար հիմնված կլինեն հավասարակշռված որոշումների վրա ու կորոշակիացնեն անելիքները բոլոր ոլորտներում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)