Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ՖՆ ներկայացուցիչները պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով
04.10.2019
ՀՀ ՖՆ ներկայացուցիչները պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ ՖՆ եվրասիական տնտեսական միության և եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների հետ համագործակցության բաժնի պետ Լևոն Ֆարմանյանը և եվրասիական տնտեսական միության մաքսային քաղաքականության և օրենսդրական կարգավորման բաժնի պետ Վլադիմիր Ասեյանը  պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում: Եվրասիական տնտեսական միության կայացման և զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած ՀՀ պետական, հասարակական գործիչներին և հանրային հատվածի ներկայացուցիչներին պարգևատրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Պարգևատրվածներին շնորհավորական խոսքով ողջունել է Հայաստանի Հանրապետության նախագահը:


 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)