Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հրապարակվել են պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների գործունեության տարեկան գնահատականները
16.10.2018
Հրապարակվել են պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների գործունեության տարեկան գնահատականները
ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը հաստատելու մասին» N 348-Ն հրամանի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2018 թվականի հոկտեմբերի 10-ին հրապարակել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների (գործակալների) և պոտենցիալ մասնակիցների գործունեության տարեկան գնահատականները: Գնահատման արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
2019 թվականին գործող գործակալների ցանկում ընդգրկվելու նպատակով այն պոտենցիալ մասնակիցները, ովքեր բավարարում են ՀՀ ֆինանսների նախարարի 13.07.2017թ. N348-Ն հրամանի 7-րդ կետով սահմանված պահանջներին, պետք է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ժամը 18:00 ՀՀ ֆինանսների նախարարություն (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) ներկայացնեն ՀՀ ֆինանսների նախարարի 13.07.2017թ. N348-Ն հրամանի 8-րդ կետով սահմանված ռազմավարություն և 28-րդ կետով նախատեսված դիմում:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)