ԹԵԺ ԳԻԾ
23.04.2020
Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի վերադարձը և արդյոք կարո՞ղ է այն ուշանալ։

Վարկառուին /համավարկառուներին/ եկամտային հարկի վերադարձը գանձապետարանը իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ուղեկցող գրությունը, որով ներկայացվում է վճարման հանձնարարականը, ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հարկ ենք համարում նշել, որ հիմնականում վերադարձն իրականացվում է վերոնշյալ գրությունը գանձապետարան մուտքագրման օրը, կամ հաջորդ աշխատանքային օրը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրությունը ստացվել է բանկային օրվա ավարտից հետո: