ԹԵԺ ԳԻԾ
10.05.2017
Ինչպե՞ս ընդգրկվել որակավորված ներքին աուդիտորների ցանկում

«Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկվելու նպատակով` ՀՀ ֆինանսների նախարարություն կարող են դիմում ներկայացնել այն անձիք, ովքեր ունեն աուդիտորի ներքոնշյալ որակավորումներից առնվազն մեկը.

1. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի միջազգայնորեն ճանաչված հետևյալ որակավորումներից առնվազն մեկը`

1) ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում տրված ներքին աուդիտորի որակավորումը (Certified Internal Auditor - CIA) կամ հանրային հատվածի աուդիտորի որակավորումը (Certified Government Auditing Professional - CGAP).

2) որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից անցկացված առնվազն բազային (ֆունդամենտալ) 9 քննության (F1-F9) արդյունքում տրված հաշվապահ-աուդիտորի որակավորումը.

3) հանրային ֆինանսների և հաշվապահության արտոնագրված ինստիտուտի (Chartered Institute of Public Finance and Accountancy` CIPFA) կողմից տրված որակավորումը.

4) որակավորված հանրային հաշվապահների ամերիկյան ինստիտուտի (American Institute of Certified Public Accountants) կողմից տրված հանրային հաշվապահի որակավորումը (CPA):

2. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի այլ կառույցների կողմից տրված հետևյալ որակավորումներից առնվազն մեկը`

1) «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորումը.

2) Հայաստանի Հանրապետության հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) կողմից տրված աուդիտորի որակավորումը։

 

Դիմումին կից պետք է ներկայացնել.
- անձնագրի պատճենը.
- համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը.
հայտարարություն: