ԹԵԺ ԳԻԾ
24.10.2018
Ջհանգիրյան. «Այս ծրագրի շրջանակում 3527 ընտանիք բնակարանատեր է դարձել»

ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական շուկայի վերլուծության և զարգացման բաժնի պետ Արման Ջհանգիրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի մասին։

Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում 3527 վարկ է տրամադրվել, այսինքն այդքան ընտանիք բնակարան են ձեռք բերել, դրանցից 1850-ը տրամադրվել է Երևանում, մնացածը` մարզերում։ Այս մասին հայտնեց Արման Ջհանգիրյանը։
 
Նա նշեց, որ շուկայում կան բազմաթիվ ծրագրեր, բայց միայն այս ծրագիրն է, որ ֆինանսավորվում է պետբյուջեից։
 
Ջհանգիրյանը նշեց նաև ծրագրի շրջանակում նախատեսված վարկավորման պայմանների մասին։
 
«Գնի սահմանաչափ ունենք երկրորդային շուկայի դեպքում` 25 միլիոն, առաջնային շուկայի դեպքում` 30 միլիոն դրամ»,- ասաց նա։
 
«Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրերը մշակվել է դեռևս 2010 թվականին և մշակման համար հիմք է հանդիսացել երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը։
 
Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում մոտ 19 վարկային կազմակերպություն, որից 14-ն են բանկ։
 
Ծրագրի հիմնական շեշտադրումը երիտասարդ ընտանիքն է և երիտասարդ ընտանիքի բնակարանային պայմանների բարելավումը։
 
 
Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am