ԹԵԺ ԳԻԾ
22.06.2017
Կանոնակարգ

Ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կողմից ներկայացված ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի կամ դրանցում կատարվող փոփոխությունների, լրացումների համաձայնեցումն իրականացվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 Ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչը, ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը կամ դրանում կատարվող փոփոխությունները, լրացումները համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից: Լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգին, առաջարկվող փոփոխություններին, լրացումներին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգին կամ դրա փոփոխություններին, լրացումներին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված ինտերնետ շահումով խաղի  կազմակերպման և անցկացման կանոնակարգի կամ դրա փոփոխությունների, լրացումների համաձայնեցված մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգին կամ դրա փոփոխություններին, լրացումներին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ: