ԹԵԺ ԳԻԾ
23.06.2017
Կանոնակարգ

Խաղատան կազմակերպչի կողմից ներկայացված շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի կամ դրանում կատարվող փոփոխությունների, լրացումների համաձայնեցումն իրականացվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 Խաղատան կազմակերպիչը, շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը կամ դրանում կատարվող փոփոխությունները, լրացումները համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից: Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգին, առաջարկվող փոփոխություններին, լրացումներին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգին կամ դրա փոփոխություններին, լրացումներին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի կանոնակարգի կամ փոփոխությունների, լրացումների համաձայնեցված մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգին կամ դրա փոփոխություններին, լրացումներին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշման` եթե խաղատան կազմակերպչի կողմից շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների արդյունքում փոփոխվելու են N 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները, ապա կազմակերպիչը ներկայացնում է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի:

Խաղատան կազմակերպիչը ներկայացնում է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի, այն դեպքում, երբ փոփոխվում են շահումով խաղերի վերաբերյալ տվյալներ, որոնք չեն հակասում համաձայնեցված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգին:

  Խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնողների համար շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի կազմման ուղեցույց և օրինակելի ձև

  Կենդանի շահումով խաղերի անցկացման կարգը և շահումի տարբերակները սահմանված են ՀՀ կառավարության 29.01.2004թ. «Կենդանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները հաստատելու մասին» թիվ 66-Ն որոշմամբ: