ԹԵԺ ԳԻԾ
23.06.2017
Կանոնակարգ

Վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի կամ դրանում կատարվող փոփոխությունների, լրացումների համաձայնեցումն իրականացվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխությունները կամ լրացումները կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերը, նախքան դրանց կիրառումը, համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` փոփոխությունները կամ լրացումները կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերը ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:

Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված` վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության կամ լրացման կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգի մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգի փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգերին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ: