Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կապիտալի շուկայի զարգացման ոլորտում համագործակցության հուշագրի կատարման վերաբերյալ
01.10.2019
Կապիտալի շուկայի զարգացման ոլորտում համագործակցության հուշագրի կատարման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրի» շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև ստորագրվել է Կապիտալի շուկայի զարգացման ոլորտում փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով հաստատվել է կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ուղղություններվ, ինչպես նաև նախատեսվել է այն համագործակցությունն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույց:

Հավատարիմ մնալով ՀՀ կառավարության կողմից որդեգրված բաց և թափանցիկ գործելաոճին՝ ներկայացնում ենք Հուշագրով նախատեսված միջոցառումների կատարման ուղղությամբ կատարված հիմնական քայլերը:

  • Կապիտալի շուկայի կապիտալի շուկայի զարգացման համապարփակ ծրագիր մշակելու նապատակով ուսումնասիրվել է ոլորտում վարվող քաղաքականության միջազգային փորձը, վերհանվել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացման հիմնական մոտեցումները, տարանջատվել են ֆինանսական համակարգի առանձին հատվածների խթանմանն ուղղված անհրաժեշտ քայլերը և միջոցառումները: Հիմնական հայեցակարգային մոտեցումները քննարկվել և ամփոփվել են միջգերատեսչական աշխատանքային հանդիպումների ընթացքում: Արդյունքում ձևավորվել է կապիտալի շուկայի զարգացման ծրագիր, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
  • Միջոցառումներ են ձեռնարկվել պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի զարգացման, իրացվելիության բարձրացման և ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավման ուղղությամբ

ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2020-2022թթ. ռազմավարական ծրագրով որպես ներքին պետական պարտքի կառավարման նպատակադրում՝ դիտարկվել է պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիության աճը` մեծացնելով շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ծավալը:

2019թ. գանձապետական պարտատոմսերի հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը նախատեսված է 70.0 մլրդ դրամ՝ 2018թ. 47.0 մլրդ դրամ ծրագրային ցուցանիշի դիմաց: ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2020-2022թթ. ռազմավարական ծրագրով 2020, 2021 և 2022 թվականներին գանձապետական պարտատոմսերի հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել համապատասխանաբար 90.0, 110.0, 130.0 մլրդ դրամ ծավալով: 2022թ. ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին դեֆիցիտի ֆինանսավորման կշիռը կհասնի 55.0%:

2019թ. հուլիսի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղաբաշխեց 10 տարի մարման ժամկետով գանձապետական պարտատոմսեր՝ աննախադեպ 48.0 մլրդ դրամ ծավալով (100.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք): Մեծ ծավալներով գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումը շարունակական բնույթ կունենա և կնպաստի իրացվելիության բարձրացմանն ու ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավմանը:

  • Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման նպատակով աջակցություն է ցուցաբերվել, մասնավոր ընկերությունների կողմից պարտքային շուկա մուտք գործելու գործընթացում, ինչի արդյունքում հաջողությամբ տեղաբաշխվել են մի քանի ընկերությունների պարտատոմսեր:
  • Զգալիորեն բարելավվել է ածանցյալ ֆինանսական գործիքների շուկան կարգավորող իրավական դաշտը: Կատարելագործվել է ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորման դաշտը (ԿԲ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Կանոնակարգեր 4/01-ում, 4/02-ում, 4/07-ում, 4/18-ում և 173Ն որոշման մեջ), մասնավորապես՝ նվազեցվել են ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք հանդիսացող լեվերիջով գործարքների հետ կապված ներդրողների ռիսկերը` մի կողմից սահմանափակելով ոչ պրոֆեսիոնալ հաճախորդների մուտքն այս շուկա, մյուս կողմից զսպելով պրոֆեսիոնալ հաճախորդների շահերը վտանգող ռիսկերը:

Ռեպո գործարքների իրավական դաշտի կատարելագործման համար փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում»: Նախագիծն արդեն ներկայացել է ՀՀ կառավարություն սույն թվականի սեպտեմբերի 16-ին: Փոփոխությունների նպատակն է ապահովել բոլոր իրավական նախապայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA) կայքում տեղադրվի իրավական եզրակացություն ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի (GMRA) կիրառելիության վերաբերյալ: Նման իրավական եզրակացության հրապարակման արդյունքում ակնկալվում է խթանել օտարերկրյա գործընկերների ներգրավումը տեղական շուկա, ինչպես նաև նվազեցնել բանկերի և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների՝ ռեպո գործարքների կնքման հետ կապված ծախսերը, քանի որ եթե ICMA անդամ կազմակերպությունները նախաձեռնեն ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցների հետ ռեպո կնքել, վերջիններս ստիպված չեն լինի ՀՀ-ում GMRA-ի կիրառելիության վերաբերյալ առանձին իրավական եզրակացություն հայցելու համար  լրացուցիչ ծախս կրել:

Կենտրոնական բանկի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի կողմից համատեղ սույն թվականի սեպտեմբերի 16-ին կազմակերպվել է սեմինար-քննարկում բանկերի և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների համար 2 թեմաների շուրջ.

1.ածանցյալների շուկայի օրենսդրության կատարելագործման ուղղությամբ կատարաված աշխատանքների ներկայացում և քննարկում,

 2.Միջազգային Սվոփերի և Ածանցյալների Աոցիացիայի գլխավոր համաձայնագրի՝ ՀՀ օրենսդրության շրջանակում կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացության և դրա առավելությունների ներկայացում:

  • Կապիտալի շուկայի բնագավառում միասնական և համակարգված քաղաքականություն ապահովելու նպատակով կողմերը պարբերաբար և/կամ հարցումների հիման վրա փոխանակվել են ոլորտում առկա իրավիճակի, կատարվող աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ իրենց հասանելի տեղեկատվությամբ: Միաժամանակ, ոլորտում առկա խնդիրները և հնարավորությունները քննարկելու, համատեղ լուծման ուղիներ գտնելու նպատակով կողմերի համապատասխան ներկայացուցիչների միջև, ըստ անհրաժեշտության, կազմակերպվել են թեմատիկ աշխատանքային հանդիպումներ:

Նշենք նաև, որ կողմերի միջև համագործակցությունը կլինի հետևողական և շարունակական՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ կապիտալի շուկայի արդյունավետությունը, մրցունակությունը և հուսալիությունը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)