Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Կառավարությունը հավանություն է տրվել ՀՀ 2019 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին
19.11.2018

Կառավարության նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացրած ՀՀ 2019 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ՀՀ ԱԺ պատգամավորների ՀՀ կառավարություն ներկայացրած առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին: Հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ԱԺ պատգամավորները ներկայացրել են 146 առաջարկ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ տեղի են ունեցել նաև բյուջեի թվային փոփոխություններ, որոնք չեն ազդել դեֆիցիտի վրա: Լրամշակված նախագծով որոշակի փոփոխություններ են արվել, մասնավորապես, ծախսերի կառուցվածքում: