ԹԵԺ ԳԻԾ
Կարեն Ասպետի Բրուտյան

Նախարարի առաջին տեղակալ

(+37411) 800-033
karen.brutyan@minfin.am

Կրթություն

1999-2002թթ. - ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ասպիրանտուրայի բաժին, 2002թ. - տնտեսագիտության թեկնածու՝ «Պետական ծախսերի կառավարում» թեմայով,

1996-1999թթ. - Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտությամբ, տնտեսագետ,

1993-1995թթ. - ՀՀ Երևանի պետական համալսարան, աշխարհագրական ֆակուլտետ (1995թ-ին տեղափոխվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարան),

 1983-1993թթ. - Երևանի N 44 միջնակարգ դպրոց:

Վերապատրաստման դասընթացներ

1998-2011թթ. - մասնակցություն մասնագիտական վերապատրաստման հինգ տասնյակից ավել միջազգային ծրագրերի: 

Աշխատանքային գործունեությունը

հանրային հատված.

  • 05.2018թ.-ից - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ,
  • 2016թ.-ից - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ,
  • 2016թ.-ից - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական,
  • 2014-03.2016թթ. - ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական,
  • 2008-2011թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ,
  • 2002-2008թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացի կարգավորման և բյուջետային գործընթացի մեթոդաբանության վարչության պետ,
  • 2000-2002թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ,
  • 1999-2000թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվությունների վերլուծությունների և գանձապետական համակարգի մեթոդաբանության վարչության գլխավոր մասնագետ,
  • 1998-1999թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական ծրագրավորման և դրամարկղային կառավարման վարչության առաջատար մասնագետ:

միջազգային կազմակերպություններ.

  • 2013-05.2014թթ. - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պետական գնումների խորհրդատու՝ Վրաստան:
  • 2013-08.2014թթ. - Համաշխարհային բանկ, պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատու՝ Հայաստան:
  • 2013 - 10.2013թթ. - Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության պետական ֆինանսների կառավարման խորհրդատու - գնահատող խմբի ղեկավար՝ Հայաստան:
  • 2012 - 10.2013թթ. - Համաշխարհային բանկի հանրային ֆինանսների կառավարման խորհրդատու - գնահատող խմբի ղեկավար՝ Հայաստան:
  • 2011 – 11.2017 - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պետական գնումների խորհրդատու՝ Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան, Տաջիկիստան, Մոլդավա:
  • 2011 -09.2012թթ. - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պետական գնումների խորհրդատու՝ Հայաստան:
  • 2011 - 05.2012թթ. - Համաշխարհային բանկի Պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատու՝ Հայաստան:

մասնավոր հատված.

  • 2011թ.-11.2016թ. - «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ: Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցել ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին ուդիտի և պետական գնումների բնագավառներում:

դասախոսական.

  • 2005թ.-ից - ՀՀ պետական կառավարման ակադեմիա դասախոս` «Պետական գնումներ թեմայով» մագիստրոսական ծրագիր:

Այլ տվյալներ

Ունի հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային աստիճան:

Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

2009թ. պարգևատրվել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի պատվոգրով՝ վերջինիս կայացման գործում ցուցաբերած աջակցության համար:

2011թ. պարգևատրվել է ԼՂՀ կառավարության պատվոգրով՝ «ԼՂՀ ֆինանսատնտեսական բարեփոխումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Արցախին մատուցած ծառայությունների համար»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ. հունվարի 18-ի 2/94-Ա հրամանով հայտարարվել է շնորհակալություն:

Անձնական տվյալներ

Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 22-ին, Երևանում:

Ազգը՝ Հայ: Քաղաքացիությունը՝ ՀՀ:

Անկուսակցական:

Մշտական բնակության վայրը՝ ՀՀ, Երևան:

Ամուսնացած է, ունի 3 աղջիկ: