ԹԵԺ ԳԻԾ
Խանոյան Սարգիս

19.05.1921թ-26.07.1921թ.

Խանոյան Սարգիս Մելիքսեթի (1877-1937)

Ավարտել է Պետերբուրգի մանկավարժական ակադեմիան։ 1915-1919թթ. խմբագրել է «Պայքար», «Բանվորի կռիվ» թերթերը։ 1921թ. սկզբին նշանակվել է ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Վրաստանում։ 1921թ. մայիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը եղել է ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար։ 1922-1925թթ. աշխատել է որպես Թիֆլիսի «Մարտակոչ» թերթի խմբագիր։ 1925-1927թթ.` Անդրկովկասի կենտգործկոմի նախագահ։ 1929թ. եղել է ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, ապա մինչև 1932թ.` ՀԽՍՀ դատախազ։ Մահացել է 1937թ. երկարատև հիվանդությունից հետո։