Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Խորհրդարանում բյուջետային քննարկումները շարունակվում են
10.06.2020
Խորհրդարանում բյուջետային քննարկումները շարունակվում են

ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են 2019 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։

Հունիսի 10-ին ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է տարածքային կառավարման մարմինների, մասնավորապես, մարզպետարանների եկամուտներին ու ծախսերին։

Ներկայացվել է նաև էկոնոմիկայի, գյուղատնտեսական ոլորտների բյուջեի կատարողականը։

Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի կատարողականը, պատգամավորներին տեղեկացրել է, որ 2019-ին ՀՀ պետական բյուջեով այդ ոլորտին հատկացվել է 12․8 մլրդ դրամ։

Ընդհանուր թվով 8 բյուջետային ծրագրի 51 միջոցառումներ են իրականացվել գյուղատնտեսության ոլորտում։ Կատարողականը կազմել է շուրջ 64 տոկոս։ Ինչ վերաբերում է բնապահպանական ոլորտին, ապա Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությանը հաշվետու տարում հատկացվել է 7․3 մլրդ դրամ, բայց փաստացի օգտագործվել է 5․56 մլրդ դրամը։

Ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, այնուհետև յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուները ներկայացրել են բյուջեի եկամտային և ծախսային մասը։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)