ԹԵԺ ԳԻԾ
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի մասին (Թարմացվում է)
02.04.2020
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշվի մասին (Թարմացվում է)

ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում (գանձապետարանում) մարտի 17-ին բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը, որին քաղաքացիներն ու կազմակերպությունները կատարում են փոխանցումներ:

Այդ նպատակով բացված հաշվեհամարին ապրիլի 1-ին ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 822.549.779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3128:

Նշենք, որ 17.03.20թ.գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կամ կազմակերպությունները վճարումներ կատարելիս կարող են օգտվել ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված վերոհիշյալ հաշվի բանկային ռեկվիզիտներից, իսկ ավելի կոնկրետ մուտք եք գործում minfin.am կայքի «Գանձապետարան» - «Գանձապետական հաշիվներ» բաժին, որտեղ «Տեղեկատվություն՝ 17.03.20թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» թիվ 900005001947 հաշվին արտերկրից գումար փոխանցելու համար նախատեսված բանկային SWIFT ռեկվիզիտների վերաբերյալ» վերնագրով դրված են 900005001947հաշվի բոլոր հնարավոր արտարժույթներով փոխանցման բանկային ռեկվիզիտները:

Գանձապետական հաշվին փոխանցումների թարմ տվյալների մասին կարող եք տեղեկանալ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում (www.gov.am), ինչպես նաև Ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում: