ԹԵԺ ԳԻԾ
27.03.2017
Ինչպե՞ս ներկայացնել լիկյորի և մինչև 9 % սպիրտ պարունակող խմիչքների արտադրության ծանուցում

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի <<Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին>> թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ: Ծանուցում ներկայացնելու համար անձը տարեկան պետական տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին`

- իրավաբանական անձինք` 900005166427

- ֆիզիկական անձինք` 900005166328

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռքբերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-367 հեռախոսահամարով: