Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Մեկնարկել է «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
01.11.2018
Մեկնարկել է «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ 2019 թվականի բյուջեն կազմելիս հաշվի է առնվել 3 հիմնական առանձնահատկություն. առաջինը նոր հարկաբյուջետային կանոնների կիրառումն է, որի հիմքում պարտքը կայունացնող հարկաբյուջետային քաղաքականությունն է: Երկրորդ առանձնահատկությունը բյուջեի ներկացումն է ծրագրային ձևաչափով, իսկ երրորդը վերաբերում է արտաբյուջետային հաշիվներին. այսուհետ դրանք կներառվեն պետական բյուջեի նախագծում:
Ներկայացված նախագծով 2018 թվականի համար ՀՆԱ-ում կապիտալ ծախսերի սպասումը կկազմի 2,4 տոկոս, իսկ 2019 թվականի համար՝ 3.2 տոկոս, պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ համապատասխանաբար 1.7 և 2.2 տոկոս: Ընթացիկ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության 2018 թվականի սպասումը 21.2 տոկոս է, 2019 թվականինը՝ 21.1 տոկոս: Հարկային եկամուտներ/ ՀՆԱ հարաբերակցությունը համապատասխանաբար կկազմի 20.3 և 20.7 տոկոս:
Դեֆիցիտը 2018 թվականին կկազմի 161 մլրդ, 2019 թվականին՝ 152 մլրդ դրամ:
Ըստ նախագծի՝ ընդհանուր եկամուտները հաջորդ տարի կկազմեն 1 տրլն 491 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 1 տրլն 399 մլրդ, այլ եկամուտները՝ 52.4 մլրդ, պաշտոնական դրամաշնորհները՝ 39 մլրդ դրամ:
Ընթացիկ ծախսերի համար 2019 թվականին նախատեսվում է օգտագործել 1 տրլն 423 մլրդ դրամ և կապիտալ ծախսերի համար՝ շուրջ 220 մլրդ դրամ:
Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ նախագծով ակնկալվում է, որ պարտքային գործառնությունների արդյունքում 2019 թվականի կառավարության պարտքի մեծությունը կկազմի շուրջ 6 մլրդ 953 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 49.7 տոկոսը:
«Հայաստանը շարունակում է բոլոր ցուցանիշներով մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկիր, և ակնկալում ենք, որ այդպես էլ կշարունակվի», - ասել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Կից՝ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ զեկույցը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)