Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ծաղկաձորում մեկնարկել է սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար
10.02.2018
Ծաղկաձորում մեկնարկել է սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար

Փետրվարի 10-11-ը Ծաղկաձորում ՀՀ ֆինանսների նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ կազմակերպել է սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ:
Միջոցառման հիմնական նպատակն է ԶԼՄ ներկայացուցիչներին իրազեկել 2017 թվականի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին:

Սեմինարի առաջին հատվածում նախ անդրադարձ է կատարվել պետական բյուջեի կառուցվածքի հիմնական ցուցանիշներին, եկամուտների, դեֆիցիտի, ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգմանը, ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին, կապիտալ ծախսերի ու ելքերի ծրագրային դասակարգմանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2019 թվականի բյուջեն կկազմվի ծրագրային բյուջետավորման ձևաչափով: «Ծրագրային բյուջետավորման անցում կատարելուց հետո կառավարությունը մտադիր է բարձրացնել բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը»,-ասել է նախարարի տեղակալը:

Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության դերի և նպատակների մասին՝ նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի տեղակալ Էդուարդ Հակոբյանը անդրադարձել է ներկա ժամանակաշրջանում կիրառվող գործիքներին, դրանց ազդեցությանը տնտեսության վրա, ինչպես նաև հարկաբյուջետային «ոսկե» կանոններին:

 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են ՀՀ ֆինանսների նախարարության 2017 թվականի գործունեության արդյունքները:  Նախորդ տարվա  ընթացքում նախարարության իրականացված հարկաբյուջետային քաղաքականությանը անդրադառնալով՝ նախարար Արամյանը նշել է, որ պետք է աստիճանաբար գնալ կոնսոլիդացիայի, համեմատաբար մեծ շեշտադրում կատարել կապիտալ ծախսերին և աստիճանաբար  ու  խելամտորեն իջեցնել դեֆիցիտը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացվել են բյուջետային և գանձապետական, պետական պարտքի կառավարման, մակրոտնտեսական քաղաքականության, պետական գնումների ոլորտներում ՀՀ ֆինանսների նախարարության հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև  2018 թվականի հիմնական նպատակադրումները:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)