Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
29.05.2018
Մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Մայիսի 29-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Ներկայացնելով բյուջեի կատարողականը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2017 թվականի ընթացքում ակնկալվող 3,2 տոկոսի փոխարեն արձանագրվել է 7,5 տոկոս իրական տնտեսական աճ: 2017 թվականին արձանագրված տնտեսական աճին 5,1 տոկոսով նպաստել է ծառայությունների ոլորտը, 1.8 տոկոսով՝ արդյունաբերությունը, 0.2 տոկոսային կետով՝ շինարարությունը, 0.6 տոկոսային կետով աճի վրա բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտը:

Միջին գնաճը կազմել է 1 տոկոս, ՀՆԱ դեֆլյատորը՝ 2.2 տոկոս:

«Սկզբնական ծրագրային ցուցանիշները եկամուտների մասով հաստատված են եղել 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, արտաբյուջետային միջոցների համար եկամտային մասում կառավարության կողմից հաստատվել է 35,2 միլիարդ դրամի եկամտային մաս։ 6,6 միլիարդ դրամ են կազմել այն եկամտային միջոցները, որոնք կառավարությանը վերապահված իրավասության շրջանակում իրականացվել են առանց սահմանափակման ծախսերի և եկամուտների ձևակերպման ճանապարհով: Շուրջ 69 միլիարդ դրամով փոփոխվել է կառավարության լիազորությունների շրջանակում եկամտային մասը՝ արդյունքում արձանագրելով 1 տրիլիոն 320,9 միլիարդ դրամի ծրագրային ցուցանիշ», - ասել է նախարարը։ Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրել է, որ եկամուտների մեջ մեծ կշիռ են ունեցել հարկային եկամուտները, որոնք կազմել են 1 տրիլիոն 158 միլիարդ դրամ.  սկզբնական ծրագրով հաստատված է եղել 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ։

Ծախսերը պլանավորվել են 1 տրիլիոն 360,1 միլիարդ  դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ, փաստացի կազմել են 1 տրիլիոն 504,8 միլիարդ դրամ:

Դեֆիցիտը պլանավորվել է 150 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 240,2 միլիարդ դրամ, փաստացի դեֆիցիտը կազմել է  267 միլիարդ դրամ:

2017 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 775 մլն դոլար, որի մեջ կառավարության մասնաբաժինը կազմել է 6 մլրդ 173 մլն դոլար:

Նախարար Ջանջուղազյանի խոսքով՝ կառավարությանը վերաբերող արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 893 մլրդ դոլար, իսկ մնացածը կազմել է կառավարության ներքին պարտքը:

«Ընդհանուր պարտքի մակարդակը կազմել է ՀՆԱ-ի 58,8 տոկոսը, դինամիկայի մեջ այն որոշակի աճ ունի: Դրանով է պայմանավորված իրակացված հարկաբյուջետային քաղաքականությունը, որի նպատակը պարտքը կայունացնելն է»,-ասել է ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ պետական պարտքի 18,4 տոկոսը ներգրավված է դրամով և 2016-ի համեմատ մի փոքր նվազել է:

«Պարտքի բեռը բնութագրող ընդհանուր ցուցանիշներով Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է համարվում», -ընդգծել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)