ԹԵԺ ԳԻԾ
Միջազգային զարգացման հիմնադրամ (OFID)
02.03.2020
Միջազգային զարգացման հիմնադրամ (OFID)

Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամը (ՄԶՕՀ/OFID) զարգացման ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է 1976 թվականին:

ՄԶՕՀ-ի հիմնական նպատակն է աջակցել ՕՊԵԿ անդամ պետությունների և այլ զարգացող պետությունների միջև ֆինանսական համագործակցության զարգացմանը` տրամադրելով ֆինանսական աջակցություն վերջիններին սոցիալական և տնտեսական զարգացման համար ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում:

Մինչ օրս ՄԶՕՀ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվել և իրականացվում է պետական հատվածի 5 ծրագիր, ընդհանուր` 74.0 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:         

ՄԶՕՀ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացված պետական ծրագրերն են`

  1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիր (5 մլն ԱՄՆ դոլար)

Նպատակը` Հայաստանի Հանրապետության յոթ մարզերի լեռնային գոտիների գյուղական բնակչության եկամուտների կայուն աճի ապահովում, գյուղական բնակչության համար կայուն տնտեսական աճի խթանում՝ ապահովելով փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսավորման հնարավորությամբ, բարձրացնելով բիզնես միջնորդության ծառայությունների մատչելիությունը և ստեղծելով առևտրային գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

  1. «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագիր (10 մլն ԱՄՆ դոլար)

Նպատակը՝ խթանել մասնավոր սեկտորի զարգացումը և առևտրային հնարավորությունները, վերացնելով ենթակառուցվածքների հետ կապված խոչընդոտները, որոնք սահմանափակում են գյուղական համայնքների ներգրավումը արտադրական շահութաբեր գործունեության մեջ:

  1. «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» վարկային համաձայնագիր (14 մլն ԱՄՆ դոլար):

Նպատակը՝ խթանել գյուղական շրջաններում ֆինանսական ծառայությունների տրամադրմանը և Հայաստանի ֆինանսական հատվածի՝ փոքր և միջին վարկերի կարիքը բավարարելու կարողությունների ստեղծմանը, աղքատության մակարդակի կրճատում՝ սոցիալական ենթակառուցվածքում ներդրումներ անելու միջոցով, ներառյալ՝ ջրամատակարարման և ջրահեռացման օբյեկտների, համայնքային կենտրոնների շինարարությունը / վերականգնումը և գյուղական համայնքները բնական գազի ցանցի հետ կապելը:

  1. «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» վարկային համաձայնագիր (20 մլն ԱՄՆ դոլար):

Նպատակը՝ աջակցել հանրային կոմունալ ծառայությունների կառուցման կամ վերականգնման ֆինանսավորմանը՝ որպես աղքատ, փոքրածավալ գյուղական տնտեսությունների եկամուտների բարելավման և կենսամակարդակի բարձրացմանն ուղղված լայնամասշտաբ ծրագիր:

ՄԶՕՀ-ի աջակցությամբ ՀՀ-ում ներկայումս իրականացվող պետական ծրագրիրն է` «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն ծրագիր» վարկային համաձայնագիր (25 մլն ԱՄՆ դոլար):

Նպատակը՝ Համայնքային ջրամատակարարում և Փոքր ու միջին մասշտաբի  ոռոգման համակարգերի բաշխում  բաղադրիչների իրականացում` ներառելով երկրի 7 մարզերը:

ՄԶՕՀ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվում են նաև մասնավոր ծրագրեր, որոնցից մեկը Երևանում 250 ՄՎտ  գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի նախագծումը, կառուցումը և շահագործումը ֆինանսավորելու նպատակով «ԱրմՓաուեր» ՓԲԸ-ին տրամադրվող ժամկետային վարկն է: