ԹԵԺ ԳԻԾ
11.12.2017
Նախագահի հրապարակած ցուցանիշները ես ընդունում եմ որպես ցուցում` ավելի բարձր տնտեսական աճի հավակնելու. Վարդան Արամյան

Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված որևէ ցուցանիշ ես միշտ ընդունում եմ որպես հանրապետության նախագահի կողմից տրվող ցուցում է, ինչը նշանակում է, որ պետք է ավելի բարձր ցուցանիշներ ունենանք և ջանքեր գործադրենք դրա համար:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս կերպ արձագանքեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին:

Նա ընդգծեց, որ մինչև Կառավարության ծրագրի հաստատումը նախագահը հանդես եկավ ելույթով Ազգային ժողովում, որը հիմք դարձավ Կառավարության ծրագրի համար:

«Եթե ուզում ես հավակնել բարձր տնտեսական աճի, պիտի շատ ավելի արագ բարեփոխում իրականացնես»,– նշեց Ֆինանսների նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասել էր. «Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ»:

Աղբյուրը՝ tert.am