Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Նախարարության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են
29.12.2017
Նախարարության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

Դեկտեմբերի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփել է աշխատանքային տարին: Պարգևատրվել են համակարգի մի շարք աշխատակիցներ:

Նախարար Արամյանը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և նշել, որ տարեմուտը լավագույն առիթն է նրանց ներդրած ջանքերը գնահատելու համար:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում:

Ֆինանսական համակարգում երկարամյա բարեխիղճ աշխատանքի և ձեռք բերած նվաճումների համար նախարարության աշխատակիցները պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:

ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով 2017 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները և մասնագիտական աշխատանքը բարեխղճորեն և նվիրումով կատարելու, կատարողական բարձր ցուցանիշներ գրանցելու և  գերազանց արդյունքներ ցուցաբերելու համար ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները պարգևատրվել են պատվոգրով և շնորհակալագրերով:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)