ԹԵԺ ԳԻԾ
19.06.2018
Նախատեսվում է փոխել կենսաթոշակի կուտակման համամասնությունը՝ 2,5% մասնակցի, 7,5% պետբյուջեի կողմից. Ֆինանսների նախարար
Այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
 
Ինչպես ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը. «Այս պահին ունենք կուտակային կենսաթոշակային համակարգի 200 հազար մասնակից, իսկ այս տարվա հուլիսի 1-ից մնացած պոտենցիալ մասնակիցները պետք է դառնան համակարգի մասնակից»:
 
Նրա խոսքով՝ նախկինում գործող համամասնությունը՝ 5-5 տոկոս, նախատեսվում է փոխարինել 2,5 տոկոս մասնակցի կողմից, 7,5 տոկոս՝ պետբյուջեի:
 
«Արժանապատիվ կենսաթոշակի հասնելու ճանապարհները շատ չեն, և այդ տեսակետից կուտակային կենսաթոշակային համակարգը միակ ճանապարհն է»,- նշեց ֆինանսների նախարարը:
 
 
Նյութի աղբյուրը՝ 1in.am