Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ներկայացվել է 2019 թվականի փոխառությունների ծրագիրը
20.12.2018
Ներկայացվել է 2019 թվականի փոխառությունների ծրագիրը

ՀՀ Ֆինանսների նախարարությունում  ներկայացվել է  2019 թվականի փոխառությունների ծրագիրը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը,  ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ, առաջնային շուկայի գործակալներ, ինչպես նաև պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի այլ մասնակիցներ:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ անցնող տարվա ծրագիրը հաջողել են, և համոզվածություն  է հայտնել, որ հաջորդ տարվա ծրագրերը ևս կհաջողեն: 

 «Ֆինանսական շուկան պետք է ոչ միայն կայուն լինի, այլև կայուն զարգացող և լավագույնս ծառայի երկրի տնտեսության զարգացմանը: Կանխատեսելիության և վստահության բարձր աստիճանը կաևորագույն նախադրյալներ են կայացած ֆինանսական շուկա ունենալու համար», - ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

 «2019 թվականի փոխառությունների ծրագիր» զեկույցի շրջանակներում ներկայացվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները,  ներքին աղբյուրներից բյուջեի պակասուրդի ֆինանսավորման գործիքակազմը,  2019 թվականին նախատեսվող նոր թողարկումները, ինչպես նաև պետական գանձապետական պարտատոմսերով նախատեսվող գործառնությունները, պետական գանձապետական պարտատոմսերի կառուցվածքի կանխատեսումը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Անդրադարձ է կատարվել նաև արտաքին վարկերի գծով գործառնություններին, վարկերի գծով նոր փոխառությունների կառուցվածքին և ՀՀ կառավարության պարտքի մարման գրաֆիկին:

Ըստ ներկայացված տվյալների՝ ՀՀ կառավարության փաստացի պարտքը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2,988.0 մլրդ դրամ, 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կանխատեսվում է 3,137.0 մլրդ դրամ, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 3,364.0 մլրդ դրամ:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)