Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ներքին աուդիտի համակարգի դերը հանրային ֆինանսների կառավարման համակարգում
11.06.2018
Ներքին աուդիտի համակարգի դերը հանրային ֆինանսների կառավարման համակարգում

«Հանրային ֆինանսների կառավարման փոխադարձ աջակցությամբ ուսուցում» (PEMPAL) ծրագրի շրջանակներում, սույն թվականի հունիսի 11-ին Ծաղկաձորում մեկնարկել է Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության (IACOP) «Աուդիտը գործնականում» աշխատանքային խմբի 47-րդ համաժողովը:

Միջոցառմանը մասնակցում են պատվիրակներ 26 երկրից, և քննարկվելու են պետական ներքին ֆինանսական հսկողության բարեփոխումների հիմնական առանցքային  ձեռքբերումները և զարգացումները, ինչպես նաև ներքին աուդիտի ոլորտի արդյունավետության բարձրացման հետ առնչվող հարցեր:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև IACOP-ի կողմից մշակված «Ներքին աուդիտի առաջադրանքի պլանավորում» փաստաթուղթը, ինչպես նաև Կենտրոնական ներդաշնակեցման միավորի ներքին աուդիտի ոլորտի տարեկան հաշվետվություններում տեղեկատվության ներկայացման  շրջանակը:

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ով նշել է.

«Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ներքին աուդիտի ոլորտում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման համար, ինչը առավել արդյունավետ կդարձնի ներքին աուդիտի համակարգի գործունեությունը մասնակից երկրներում: Ներքին հսկողության համակարգը և ներքին աուդիտը գործիքներ են, որոնք առանցքային նշանակություն ունեն հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման գործում» - ասել է նախարարը։

Նա նշել է նաև, որ հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման գործում իր ուրույն տեղն ունի ծրագրային բյուջետավորման ներդրումը, որը ենթադրում է ունենալ չափելի ցուցանիշների համակարգ, որոնք հնարավորություն կտան գնահատել պետական բյուջեից ծախսվող ֆինանսական միջոցների արդյունավետությունը:

Համաշխարհային Բանկի Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանը իր խոսքում նշել է, որ «Հանրային ֆինանսների կառավարման համակարգում ներքին աուդիտի կատարողականի որակը առանցքային նշանակություն ունի, որը երաշխիք է առ այն, որ հանրային միջոցները ծախսվում են խնայողաբար, արդյունավետ, և օգտավետ»։

Նիստին մասնակցում են նաև ՌԴ գլխավոր գանձապետ Ռոման Արտյուխինը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության գործադիր մարմնի ղեկավար Էդգար Մկրտչյանը, միջազգային փորձագետներ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)