Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Նոր կոնվենցիա միջազգային հարկային համագործակցության ոլորտում
31.01.2018
Նոր կոնվենցիա միջազգային հարկային համագործակցության ոլորտում

Հունվարի 24-ին Ստրասբուրգում ստորագրվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձա­նագ­­րու­թյամբ փոփոխված): Կոնվենցիան իր տեսակով հանդիսանում է եզակի բազմակողմ գործիք, որը հնարավոր է դարձնում հարկային համագործակցության բոլոր ձևա­չափերը` կանխելով հարկումից խուսափելը և նպաստելով հարկեր չվճարելու դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ դարձնելուն:

Կոնվենցիայի հիմնական նպատակն է ստեղծել միջազգային համագործակցության համար բարեն­պաստ պայմաններ երկրների հարկային օրենսդրությունների կատարե­լագործ­ման համար` միևնույն ժամանակ պաշտպանելով հարկ վճարողների հիմնական իրավունքները: Կոնվենցիան իր մեջ ներառում է հարկային համագործակցության գրեթե բոլոր ձևերը՝ հարկային պարտա­վորությունների գնահատում, հավաքագրում, հարկերից խուսափելու և հարկեր չվճարելու դեմ պայ­քարի մեխանիզմների մշակում, տեղեկությունների փոխանակում և այլն:

Նշենք նաև, որ Հայաստանը թվով 117-րդ երկիրն է, որը միացել է կոնվենցիային:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)