Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Այսուհետև կեղծ ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին կդառնա զրոյական. Սերգեյ Շահնազարյան
08.11.2019
Այսուհետև կեղծ ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին կդառնա զրոյական. Սերգեյ Շահնազարյան

Նոյեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետությունում գնումների գործընթացն իրականացվում է նոր ընթացակարգով, որը ենթադրում է գնումների թափանցիկություն և արդյունավետություն:

Գնումների գործընթացի բարեփոխումներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում:

 «Վարչապետի կողմից խնդիր էր դրվել բարեփոխել գնումների համակարգը ու դրա արդյունքում բարձրացնել գնումների արդյունավետությունը»,-ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Նրա խոսքով, ֆինանսների նախարարությունում խնդիր է դրվել ապահովել որակյալ պայմանագրերի կատարումը և այդ պատճառով էլ հոկտեմբերի 31-ից չորս օր շարունակ հանրապետության պետական մարմինների շուրջ 200 աշխատողների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ:

«Դասընթացների ընթացքում ներկայացրել ենք պետական գնումների գործընթացում կատարված փոփոխությունները. ինչու են դրանք արվել: Ինչպես նաև ապահովել ենք գնման գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերի հաստատումն ու հրապարակումը», -նշել է Սերգեյ Շահնազարյանը:

Կատարված ամենաէական փոփոխություններից նա առանձնացնում է այն, որ պատահական, կեղծ ընկերությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին դառնում է զրոյական: Ըստ նոր փոփոխության, ընկերությունները պարտավոր են ներկայացնել տեղեկություն բանկային երաշխիքի մասին:

«Այդ կեղծ  ընկերությունները, որոնք չունեն ֆինանսական բավարար միջոցներ պայմանագրերը կատարելու համար, սակայն մասնակցում էին մրցույթին, շահում, գումարը ստանում էին ու չէին կատարում պայմանագրային պարտավորությունները: Արդյունքում տուժում էր պետությունը, վտանգվում էին պետական ծրագրերը, իսկ ընկերությունը ստանում էր գումար: Այժմ նոր իրավիճակում այդ հնարավորությունը սահմանափակվում է, քանի որ բանկը երաշխիք տալուց ստուգում է ընկերությունների պատշաճ լինելու հանգամանքը: Հույս ունենք, որ բանկային երաշխիքը կլուծի այդ խնդիրը»,- նշել է ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետը:

Այդուհանդերձ, եթե ընկերությունը չի կատարում պայմանագրային պարտավորությունները ապա պետությունը հնարավոր ֆինանսական վնասը հետ է ստանում բանկային երաշխիքի միջոցով:

Սերգեյ Շահնազարյանն ասել է, որ նոր գործընթացի արդյունքները զգալի կլինեն արդեն մյուս ամիս:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)