ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարարի բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ –ի վերաբերյալ
27.10.2016
ՀՀ ֆինանսների նախարարի բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ –ի վերաբերյալ

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից հարց է հնչել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, թե ինչ եք պատրաստվում անել Ձեր ուսումնական կենտրոնի հետ և արդյոք պատրաստվում եք այն վաճառել:

Ի պատասխան՝ ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՊՈԱԿ, հետեւաբար այն չենք կարող վաճառել, սակայն ՊՈԱԿ –ը վերաիմաստավորել, այդ թվում նաեւ լուծարել՝ քննարկվում է:

Հետագայում լրատվամիջոցները ասվածը վերագրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնին, որը ներկայումս չի գտնվում ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության ներքո: Դիլիջանի հիշյալ կենտրոնը եղել է ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել նախարարությանը: Կառույցների տարանջատման արդյունքում Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ –ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016թ. մարտի 17-ի՝ կառավարությա N 329-Ն որոշմամբ վերադարձվել է ՊԵԿ –ին :

Հետեւաբար ակնհայտ է, որ Ֆինանսնսերի նախարար Վարդան Արամյանը, խոսելով ուսումնական կենտրոնի մասին, չէր կարող խոսել այլ գերատեսչությանը պատկանող ուսումնական կենտրոնից և բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ –ի վերաբերյալ:

Պարզաբանման կարիք ունի նաեւ զրույցի ԾԻԳ-երին վերաբերող հատվածը, որտեղ ևս թյուրըմռնում է տեղի ունեցել: Որոշ լրատվամիջոցներ ծրագրեր իրականացնող թվով 13 գործակալությունները բոլորը վերագրել են ՀՀ Ֆինանսների նախարարությանը, մինչդեռ դրանք գործում են ՀՀ կառավարության ներքո, ինչպես և նշել է նախարար Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին