ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության վերաբերյալ, Armef.com, 03.07.2013թ.
17.09.2013
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության վերաբերյալ, Armef.com, 03.07.2013թ.

Ֆինանսների նախարարը անհամաձայնություն է հայտնել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությանը, թե պետական բյուջեի ծախսերից 700 մլրդ դրամը (ծախսերի 70%-ը) ռիսկային է. «Համաձայն չեմ մի շարք պատճառներով,- ասել է նախարարը:- Առաջին պատճառն այյն է, որ 700 միլիարդի պետական գնումներ չունենք: Պետական բյուջեի ընդունումից հետո տարվա սկզբին կառավարությունը հաստատում է գնումների պլանը, թե ինչ ապրանքներ ու ինչ քանակներով պիտի գնենք, և այդ գնումների պլանը, ընդհանուր առմամբ, 262 մլրդ դրամ է: Այսինքն` 700 մլրդ չի` հաստատ: Այս 262 մլրդ-ը միայն պետական բյուջեով ուղղակիորեն ծախսվող գումարներն են, որին անհրաժեշտ է ավելացնել միջազգային վարկային ծրագրերով իրականացվող ծախսերը, որից հետո կկազմի 445 մլրդ դրամ` ընդհանուր առմամբ: Բայց դրա մեջ շուրջ 130 մլրդ դրամը աշխատավարձ է, որը գնումների պլանով է իրականացվում, աշխատավարձ է` առաջին հերթին հանրակրթական դպրոցների ուսուցիչների, պոլիկլինիկաների բժիշկների: Աշխատավարձը հանենք՝ մնում է 300-310 մլրդ դրամ, որով իրականացնում ենք գնումներե,- ասել է ֆինանսների նախարարը` հավելելով, որ բյուջեի համատարած ռիսկայնության մասին այսօր խոսել չի կարելի, թեև խնդիրներ իհարկե կան:

Ֆինանսների նախարարության տեսչությունը
հայտնաբերել է ավելին

Դավիթ Սարգսյանն ընդգծել է, որ Ֆինանսների նախարարությունն ունի Ֆինանսական վերահսկողության տեսչություն, որը նույնպես ամեն տարի ստուգումներ է իրականացնում ու որոշակի խնդիրներ ամրագրում, որոնց մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացվում: Եվ, նախարարի տեղեկացմամբ, վերահսկողության տեսչությունը 2012թ. ստուգումների արդյունքում խնդրահարույց է համարել 2.2 մլրդ դրամի ծախսեր, իսկ ՎՊ-ն՝ 1.3 մլրդ դրամի: Ֆինանսների նախարարի ներկայացմամբ՝ իրենց տեսչության և ՎՊ ուսումնասիրություններով հայտնաբերված խախտումների ծավալները միշտ մոտ են եղել: Ի դեպ` ՀՀ ՖՆ Ֆինանսական վերահսկողության տեսչության ստուգումների արդյունքում 4 տարվա կտրվածքով խախտումների 19 դեպքի վերաբերյալ տեղեկացվել է իրավապահ մարմիններին, չհաշված 2011թ. Սոցապ հիմնադրամի վերաբերյալ իրավապահ մարմիններին ներկայացված 51 դեպքը:

Վարկային ծրագրերի շրջանակներում խորհրդատվական ծառայություններին ուղղվող գումարների առնչությամբ ֆինանսների նախարարը տեղեկացրել է. «Վերջին 10-15 տարիների ընթացքում դրանց տեսակարար կշիռը նվազել է: 2012թ. կտրվածքով վարկային բոլոր ծրագրերի, ամբողջ պորտֆելի ընդամենը 7%-ն է ուղղվել խորհրդատվություններին, և դրա գերաշիռ մասը կաԲմ տեխնիկական վերահսկողության աշխատանքներն են, կաԲմ նախագծեր, նախահաշվային փաստաթղթեր կազմելըե:

Գնումների գործընթացում խտրականության բացառում

Խոսելով գնումների ոլորտի մասին` Դավիթ Սարգսյանն ասել է, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Ֆինանսների նախարարությունն իրականացրել է աշխատանքներ, և այդ գործընթացը շարունակվում է: «Կա միջոցառումների ծրագիր,- տեղեկացրել է նախարարը,- որի հիման վրա փոփոխություններ պետք է իրականացնենք մեր կանոնակարգման դաշտում, որպեսզի գնումների ոլորտում ապահովենք մի շարք նպատակներ, առաջինը` թափանցիկություն, հավասար վերաբերմունք գնումների մասնակիցներին, մատակարարներին: Արդյունքում` պետք է ապահովենք ավելի օպտիմալ գնումների իրականացում` ավելի ցածր գներ և ավելի որակյալ ապրանքներ: Վերջին 8-9 ամսվա ընթացքում կատարվել են մի շարք աշխատանքներ, որոնցից ես առաջինը կթվարկեմ գնումների գործընթացում օգտագործվող` հրավերների և պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը: Այսինքն` նախկինում, երբ հայտարարություններ էին հրապարակվում գնումների վերաբերյալ, պետական մարմինների այդ հայտարարությունները տարբերվում էին մեկը մյուսից, ստանդարտացված ֆորմատով չէին, և շատ դեպքերում առաջանում էին ռիսկներ, որ այդ հայտարարությունները պարունակում են խտրական նորմեր: Նույնը վերաբերում էր նաև պայմանագրերին, որոնք հետագայում կնքվում էին գնման գործընթացներում հաղթող ճանաչված ընկերությունների հետ: Այդ պայմանագրերը տարբեր պետական մարմինների մոտ տարբեր դրույթներ էին պարունակում: Այս երկու կոնցեպտուալ խնդիրների առումով Ֆինանսների նախարարությունն ընդունել է մի շարք օրինակելի պայմանագրերի և հայտարարությունների ձևեր, որպեսզի կանոնակարգվի դաշտը, և միասնական, ստանդարտացված մոտեցում լինի այս առումովե:

Թափանցիկության ապահովում

Նախարարի խոսքով` երկրորդ խումբ խնդիրները վերաբերում են ավելի թափանցիկ, բաց աշխատանքին, վիճակագրության հրապարակմանը: «Այսօր եթե մտնեք gnumner.am կայք, կարող եք տեսնել, որ կա հրապարակված 2012թ. գնումների տարեկան հաշվետվությունը: Եթե հիշում եք, անցյալ տարի (դիտողություններից մեկը, որ ներկայացվել է) չնայած 2012թ. աշունն էր, այնուամենայնիվ` 2011թ. հաշվետվությունը դեռևս հրապարակված չէր: Հաշվետվության վերաբերյալ պահանջները` ինչպես պետք է այն կազմված լինի, ինչ տեղեկատվություն այնտեղ պետք է տեղադրված լինի, սահմանված չէին: Այսօր արդեն 2012թ. տարեկան հաշվետությունը տեղադրված է gnumner.am կայքում: Բացի դրանից, ցանկացած գնման գործընթաց, որ արդեն տեղի է ունեցել և ավարտվել է, այսինքն` մրցույթը կայացել, ավարտվել է, դրա վերաբերյալ այսօր, ամսվա կտրվածքով ցանկացած գնման մրցույթի արդյունքների վերաբերյալ կարող եք գտնել հաշվետվությունե,- ասել է Դավիթ Սարգսյանը:

Վերահսկելիության բարձրացում և հաշվետվողություն

Բացի այդ, նախարարի տեղեկացմամբ, հաջորդ շատ կարևոր գործողությունը, որ արդեն իրականացվել է, այն է, որ մինչև անցյալ տարեվերջ - այս տարեսկիզբ գնումների փաստացի պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվական միասնական բազա գոյություն չուներ, այսօր այդ խնդիրը լուծվել է: Գանձապետարանի օպերացիոն համակարգում նոր մուտք է ավելացվել, ու եթե պետական մարմինները ցանկանում են որևէ փոխանցում իրականացնել որևէ պայմանագրի հիման վրա, դրա մասին ամբողջական տեղեկատվությունը պիտի գրանցեն այդ համակարգում: «Սա մեզ համար կարևոր մի քանի խնդիր է լուծում: Առաջինը` միասնական բազան, որը հետագայում հնարավորություն է տալու մեզ վիճակագրական վերլուծություններ իրականացնել, և երկրորդը` Ֆինանսների նախարարության համապատասխան աշխատակիցներին արդեն թույլ է տալիս ընտրանքային կարգով իրականացնել մոնիթորինգներ ու տեսնել` արդյոք այդ պայմանագրերում խախտումներ կան, թե ոչ, համապատասխանում են դրանք գնումների օրենսդրությամբ սահմանված չափանիշներին, թե ոչ: Բնական է` սա չի նշանակում, որ բոլոր պայմանագրերը նայվում են, որովհետև ամսական կտրվածքով մի քանի հազար պայմանագրեր են կնքվում պետական մարմինների կողմից, և բնական է, որ ռեսուրսների տեսանկյունից հնարավոր չէ այդ բոլոր պայմանագրերը նայել: Սակայն գոյություն ունի ընտրանքի կազմավորիչ մեթոդաբանություն, և յուրաքանչյուր օր, ըստ այդ ընտրանքի, վերլուծվում են ներկայացված պայմանագրերըե,- ասել է նախարարը` տեղեկացնելով, որ տարվա առաջին ամիսներին այս աշխատանքներն իրականացվել են, և առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ֆինանսների նախարարությունը հասարակության առջև հանդես կգա արդյունքների մասին հաշվետվությամբ:

Ընդ որում՝ գործընթացի բոլոր փուլերում

Դավիթ Սարգսյանը նշել է մի կարևոր հանգամանք ևս. այսուհետ «Գնումների աջակցման կենտրոնըե իրականացում է մոնիթորինգ և ընտրանքային կարգով ուսումնասիրություններ` գնումների գործընթացի ոչ միայն վերջին` պայմանագրերի կնքման, այլև նախնական փուլում, երբ մրցույթի վերաբերյալ հայտարարությունը նոր-նոր հրատարակվում է: Այստեղ նույնպես կազմվում է որոշակի ընտրանք, և ըստ դրա` մասնագետներն իրականացնում են ուսումնասիրություն, որի հիմնական նպատակը պարզելն է` արդյոք այդ հայտարարությունը պարունակում է մասնակիցների համար խտրական դրույթներ, արդյոք ապրանքների նկարագրությունը ադեկվատ է, թե մատնանշվում է որոշակի ընկերության արտադրած որոշակի ապրանքատեսակ: Առաջին մոնիթորինգը շուրջ մեկուկես ամսվա աշխատանք է, և դրա ընթացքի ու արդյունքների վերաբերյալ նույնպես առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում «Գնումների աջակցման կենտրոնըե կներկայացնի հաշվետվություն:

Խախտումների անգամ տեսական հնարավորության սահմանափակում

ՀՀ ֆինանսների նախարարը նաև խոսել է գնումների գործընթացում բողոքարկման խնդիրների մասին: Ըստ Դավիթ Սարգսյանի` դրանցից մեկն այն է, որ երբ մրցույթին մասնակցած մատակարարները պարտվում էին և, համարելով, որ իրենց իրավունքները խախտված են, դիմում էին բողոքարկման խորհուրդ, լինում էին դեպքեր, երբ նրանք անակնկալ ետ էին վերցնում իրենց բողոքը` կարծելով, որ բողոքարկման խորհուրդը արդար քննություն չի իրականացնում: Նախարարի տեղեկացմամբ` ՀՀ կառավարությունը այս տարվա սկզբին որոշում է ընդունել, որով այդ տեսական հնարավորությունը նույնպես սահմանափակված է. եթե որևէ մեկը դիմել է բողոքարկման խորհուրդ, դիմումը ետ վերցնելու հնարավորություն պարզապես այլևս չունի, և բողոքարկման խորհուրդը պարտավոր է այդ գործը քննել միչև վերջ ու որոշում ընդունել: Գործընթացն այս տարի սկսվել է, և եթե, ըստ նախարարի ներկայացրած վիճակագրության, 2011թ. ներկայացվել է տարեկան կտրվածքով ընդամենը 26 բողոք, 2012-ին` 38, ապա 2013թ. առաջին կիսամյակում` արդեն 33 բողոք: «Այսինքն` մենք կարծես կարողանում ենք ձևավորել ինչ-որ վերաբերմունք, և մարդիկ ցանկանում են դիմել բողոքարկման խորհուրդ: Հուսով ենք` մինչև տարեվերջ կկարողանանք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ ավելի վստահ բողոքարկեն, եթե համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարված ենե,- ասել է նախարարը` տեղեկացնելով, որ բողոքների, խորհուրդների կայացրած որոշումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը նույնպես առկա է ՀՀ ՖՆ gnumner.am կայքում:

Էլեկտրոնային գնումների համակարգը լիարժեք կաշխատի

Էլեկտրոնային գնումների համակարգի խնդիրների առնչությամբ, որոնք, ի դեպ, առաջինը ամրագրել է հենց Ֆինանսների նախարարությունը, Դավիթ Սարգսյանը նշել է. «Համակարգը, որ շահագործման հանձնվել է 2011թ. վերջին և շահագործվում է 2012թ. սկզբից, աշխատում է, որոշ գնումներ իրականացվում են էլեկտրոնային գնումների համակարգով, բայց, այնուամենայնիվ, ունենք խնդիր, և դա արձանագրել ենք անցյալ տարվա կեսերին. համակարգը լիարժեք չի աշխատում, չի ապահովում ֆունկցիոնալ բոլոր հնարավորությունները, որ մեզ անհրաժեշտ են: Աշխատանքներ են տարվում` շտկելու այդ իրավիճակը և վերջնականապես վստահաբար հայտնելու, որ էլեկտրոնային գնումների համակարգը լիարժեք աշխատում է: Դեռևս անցյալ տարի կառավարության ամրագրած խնդիրները շարադրված են, ունենք ամբողջական համակարգ, և ըստ դրա կազմվել է խնդիրների լուծման տեխնիկական առաջադրանք: Այս պահին աշխատում ենք Եվրոպական բանկի հետ, որը մեզ աջակցում է այդ համակարգի լիարժեք կայացման հարցումե:

Թանկ գնել այլևս հնարավոր չէ

Կարևոր ևս մեկ միջոցառում է իրականացվել. 2013թ. ապրիլ ամսին կառավարությունը որոշում է ընդունել, որով 227 ապրանքների համար սահմանվել են առավելագույն գներ` ըստ մանրածախ շուկայում իրականացված մոնիթորինգի: Եվ պետությունը` որպես ինչ-որ իմաստով մանրածախ գնորդ, չի կարող սահմանվածից թանկ գնով տվյալ ապրանքը գնել: Բնականաբար` այդ որոշումը ամեն ամիս կվերանայվի` պայմանավորված որոշ ապրանքախմբերի գների հնարավոր փոփոխությամբ: Սա կաշխատի որպես կանխարգելիչ մեխանիզմ: