ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
03.11.2016
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
2016թ. նոյեմբերի 1-ին կայացավ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի և ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հանդիպումը: Երկու կողմերը խորապես կարևորեցին հայ-գերմանական բազմամյա արգասաբեր համագործակցությունը՝ շեշտելով ֆինանսատնտեսական և տեխնիկական հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում համագործակցությունը:
Կողմերն իրենց մեծ ակնկալիքները հայտնեցին ս.թ. նոյեմբերի 21-ից 22-ը ք. Երևանում կայանալիք նշյալ հանձնաժողովի նիստի առնչությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարը բարձր գնահատեց նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջոցով՝ հաշվի առնելով այն կարևորագույն հանգամանքը, որ նշյալ կազմակերպությունների հետ տեխնիկական համագործակցության (հանրային ֆինանսերի կառավարման և այլ ոլորտներ) և ֆինանսական համագործակցության (ենթակառուցվածքների ֆինանսավորմանն ուղղված ոլորտներ) հարթակներում իրականանում են տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր: