ԹԵԺ ԳԻԾ
Քառօրյա ժամկետով ընդմիջվել է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը
18.11.2016
Քառօրյա ժամկետով ընդմիջվել է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը

Նոյեմբերի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի արտահերթ նիստին, որի օրակարգում շարունակվել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Կարծիքների փոխանակումից հետո հարցի քննարկումը ընդմիջվել է քառօրյա ժամկետով, և ԱԺ պատգամավորներին, խմբակցություններին ու հանձնաժողովներին հնարավորություն է տրվել 24 ժամվա ընթացքում ներկայացնել իրենց առաջարկությունները նախագծի վերաբերյալ: