ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության արժեքները` ՀՀ Կենտրոնական բանկի «Այցելուների կենտրոնում»
22.11.2016
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության արժեքները` ՀՀ Կենտրոնական բանկի «Այցելուների կենտրոնում»

ՀՀ Կենտրոնական բանկի «Այցելուների կենտրոնի» դրամագիտական ցուցադրության շարքում տեղ են գտել նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության տնօրինության տակ գտնվող արժեքները:

Ցուցադրվող հավաքածուում ներկայացված են անտիկ շրջանից մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանն ընդգրկող, պատմական Հայաստանի տարածքում շրջանառության մեջ եղած ոսկե և արծաթե մետաղադրամները, որոնք հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն են կազմում:

 

 (Հռոմեական Կայսրություն, Տրայանոսի (97-117թթ.) արծաթե դինարիուս,

Silver denarius, Trajan of Roman Empire, (97-117AD)

 

Ցուցադրված են մեծ պատմամշակութային արժեք ներկայացնող մետաղադրամների օրինակներ, ինչպիսիք են հռոմեական կայսր Տրայանոսի (97-117թթ.) արծաթե դենարիուսը, բյուզանդական կայսրեր Թեոդոսիոս II-ի (408-450թթ.) և Հերակլիոս I-ի (610-641թթ.) ոսկե սոլիդները, պարսկական շահերի արծաթե մետաղադրամներ, Ղարաբաղի խանության արծաթե թողարկումներ և այլ արժեքավոր նմուշներ: