ԹԵԺ ԳԻԾ
Ավարտվեց հայ-գերմանական համագործակցության հանձնաժողովի նիստը
22.11.2016
Ավարտվեց հայ-գերմանական համագործակցության հանձնաժողովի նիստը

 Նոյեմբերի 22-ին շարունակվեց Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական հանձնաժողովի նիստը, որը եզրափակվեց քննարկված հարցերի վերաբերյալ արձանագրության ստորագրությամբ:

Հայկական կողմից արձանագրությունը ստորագրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, իսկ գերմանական  կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի պատասխանատու Յոհաննես Դոփֆելը:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարին՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ընդգծեց, որ քննարկումների արդյունքում կձևավորվի փոխհամագործակցության ավելի լայն սպեկտր, ինչը դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա:

Վերոնշյալ անձանագրությունը հիմք է հանդիսանալու ֆինանսական և տեխնիկական երկկողմ համագործակցության համաձայնագրերի և դրանց հիման վրա նաև ծրագրերի՝ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման համար: