ԹԵԺ ԳԻԾ
17.09.2013
Լրատվամիջոցների հրապարակումները` ս.թ. օգոստոսի 5-ին կայացած ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ: Թեման` խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները` 2013 թվականի հուլիսի 1-ի

Banks.am

Դրական եզրակացություն չստացածները չեն մասնակցի պետգնումներին

Այսուհետ դրական աուդիտորական եզրակացություն չստացած խոշոր ընկերություններին կարգելվի մասնակցել պետգնումների մրցույոներին, այսօր ասել է ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով խոշոր (առնվազն 1 մլրդ դրամ ակտիվներով կամ հասույթով) կազմակերպություններում 2012թ. արդյունքներով արտաքին աուդիտի իրականացման արդյունքները, Լիանա Հունանյանն ասել է, որ հուլիսի 1-ի դրությամբ 941 խոշոր կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որոնցից 427-ը ստացել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203-ը՝ ոչ:
311 կազմակերպություն չի կատարել օրենքի պահանջը, ըստ որի մինչեւ ամեն տարվա հուլիսի 1-ը խոշոր կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա իրենց ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտի արդյունքները:
Լիանա Հունանյանն ասել է, որ օրենքի այդ դրույթը խախտողների համար որեւէ պատժամիջոց չի նախատեսվում, կարծիք հայտնելով, որ "հանրության վերահսկողությունը լավագույն պատժամիջոցն է":
Ֆինանսների նախարարության կայքում հրապարակվել են աուդիտ անցած եւ չանցած կազմակերպությունների անվանական ցանկերը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ այս պահին կան ընկերություններ, որոնք դեռ աուդիտի փուլում են գտնվում, եւ ֆինանսների նախարարությունն ընդառաջել է նրանց՝ տալով հնարավորություն իրենց աուդիտորական եզրակացությունները ստանալուն պես դիմել նախարարություն՝ ցանկերում ճշգրտումներ կատարելու համար:

Tert.am

203 ընկերություն աուդիտի դրական եզրակացություն չի ստացել. Լիանա Հունանյան

Հայաստանում 941 խոշոր կազմակերպություններից արտաքին աուդիտի են ենթարկվել 630-ը, որոնցից 427-ն են դրական կարծիք արտահայտող եզրակացություն ստացել, իսկ 203-ը չեն ստացել այն, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը՝ ավելացնելով, որ այս թիվը մտահոգության առիթ է տալիս:
«Փաստորեն 427 խոշոր ընկերություններ են, որ կարող են մասնակցել պետական գնումների գործընթացին: Սակայն կան ընկերություններ, որոնց աուդիտը դեռևս չի ավարտվել: Ավարտելուն պես իրենք իրավունք ունեն դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն և դրական եզրակացություն ստանալու դեպքում, մենք այդ ընկերության անունը կլրացնենք ցանկում"- ասաց նա։

Լիանա Հունանյանը միաժամանակ նշեց, որ ընկերությունները պարտավոր էին մինչև հուլիսի 1-ը ներկայացնել եզրակացությունը, սակայն ֆինանսների նախարարությունը ընդառաջում է բոլոր նրանց, ովքեր սկսել են աուդիտի հաշվարկը, սակայն չեն ավարտել:
Լիանա Հունանյանը տեղեկացրեց, որ 941 խոշոր ընկերություններից արտաքին աուդիտ չեն անցել 311-ը:
«Մենք այսօր մեր գերատեսչության կայքում կհրապարակենք երեք ցանկ՝ նրանց ովքեր չեն անցել աուդիտ, ովքեր, դրական եզրակացություն են ստացել և ովքեր դրական եզրակացություն չեն ստացել: Անուն առ անուն բոլոր ընկերությունները նշված են լինելու",- տեղեկացրեց նա:
Հարցին, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու այն ընկերությունների նկատմամբ, որոնք դրական եզրակացություն չեն ստացել, Լիանա Հունանյանը նշեց, որ օրենքը որևէ պատժամիջոց չի ենթադրում, պարզապես այդ ընկերությունները գնումների գործընթացին մասնակցել չեն կարող:

News.am
Ֆինանսների փոխնախարար. 2012-ին Հայաստանում ավելի քիչ խոշոր ընկերությունների են ֆինանսական աուդիտ անցել

2012-ին Հայաստանում ավելի քիչ խոշոր ընկերությունների են ֆինաուդիտ անցել։ Այս մասին օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը։
Այն ընկերությունները, որոնց եկամուտը կամ գումարային ակտիվները գերազանցում են 1 մլրդ դրամը, պարտավոր են ենթարկվել անկախ աուդիտի եւ հրապարակել այդ տվյալները։ Այս միջոցը գործում է 2011թ հունվարի 1-ից։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ներկայումս 941 խոշոր ընկերություններից աուդիտի ենթարկվել է 630-ը, որոնցից 472-ը դրական գնահատականների է արժանացել։
2011-ի տվյալներն ավելի հուսադրող էին՝ 843 խոշոր ընկերություններից դրական եզրակացության էր արժանացել 476 ընկերություն, դրական գնահատականների չէր արժանացել 244 ընկերություն, իսկ աուդիտը չէր անցել 167 ընկերություն։
«Աուդիտ անցնել ցանկալի է ոչ միայն պետության պահանջով։ Դա բխում է հենց ընկերության շահերից, քանի որ այլ կերպ ֆինանսների նախարարությունը պետական գնումների թույլատվություն չի տալիս։ Այս տարի մենք զիջումների ենք գնացել. անգամ ուշացողներին մենք թույլ ենք տալիս անցնել աուդիտըե,-ընդգծել է Հունանյանը։
Հայաստանում ներկայումս գործում է 33 աուդիտորական ընկերություն, այդ թվում՝ 3-ը Մեծ քառյակից՝ PWC, Ernst&Young и KPMG։

АРКА

Компании не получившие положительного заключения обязательного внешнего аудита не смогут принять участия в процессе госзакупок

Крупные компании не получившие положительного заключения обязательного внешнего аудита за 2012 год, не смогут принять участия в процессе госзакупок, сообщила замминистра финансов Армении Лиана Унанян.
“Минфин учтет это обстоятельство (отсутствие положительного заключения обязательного внешнего аудита) и эти организации больше не смогут участвовать в госзакупках”,- заявила она на пресс-конференции в понедельник.
По словам Унанян, из 941 компании, выручка или активы которых превышают 1млрд. драмов, положительное заключение в ходе обязательного внешнего аудита за 2012 год получили лишь 427 компаний.
203 компании получили отрицательное заключение, а 311 вообще не прошли внешний аудит.
На вопрос журналистов, какие санкции будут применены к компаниям, которые не провели внешнего аудита, Унанян ответила, что в соответствии с законом “О бухгалтерском учете” с 2009 года внешний аудит обязателен, однако никаких санкций за отказ законодательством не предусмотрено. ($1 - 410,11 драмов)

Լրագիր

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է <<սեւ ցուցակը>>

Ֆինանսների նախարարությունը հրապարկել է պարտադիր աուդիտ չանցած խոշոր ընկերությունների ցանկը: Այդ ցանկում տեղ են գտել մի շարք հայտնի ընկերություններ ու հաստատություններ: Մասնավորապես պարտադիր աուդիտից խուսափել են «Սիթի Պեոտրոլ Գրուպե, «Մուլտի Լեոնե>>, «Եվրովագեն>>, «Արմենիա Քափըր Փրոգրամ, «Մանանա Գրեյն>> ընկերությունները, «Արմենիա Վայն>> գործարանը, Սևան-Հրազդան ջրառը, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան>>-ը, «Հայանտառ>>-ը, «Սպայկա>> ընկերությունը, Արարատի գինու գործարանը, «Միկա ցեմենտ>>-ը, Լուսակերտի տոհմանյին թռչնաբուծական ֆաբրիկան, «Նատբուդ>>, «Մեծ անիվ>> ընկերություները, «Արմավիաե ավիաընկերությունը, «Գլենդել Հիլզե ընկերությունը, «Սիս Նատուրալ>>-ը, Երևանի գարեջուր, «Աշտարակ կաթ>> ընկերությունները: Պարտադիր աուդիտ չանցած խոշոր ընկերությունների թվում են նաև «Միկա Քորփորեյշն>>-ը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, «ԷյրԱրմենիա>>-ն, Դաունթաուն Երևանը, «Կասկադ>> ինշուրանսը, Երևանի ժամացույցի գործարանը, «Հայր և որդի Երիցյաններե ընկերությունը, Ռուս-հայկական համալսարանը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան, Վանաձորի քիմպրոմը, Մ. Մաշտոցի անվան մատենադարանը, Վ, Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը, «Հայավտոկայարան>> ՓԲԸ-ն, «Նաիրիտե գործարանը, «Թեղուտե ՓԲԸ-ն, «Դալմա Ինվեստ>>-ը, Գետամեջի թռչնաֆաբրիկան, «Դիլիջան>> հանքային ջրերի գործարանը և այլ ընկերություններ:
Հիշեցնենք, որ խոշոր 941 ընկերություններից 311-ը ընդհանրապես աուդիտի չեն ենթարկել իրենց ֆինանսական հաշվետվությունները, 427 կազմակերպության տրվել է դրական եզրակացություն, 203 ընկերություն ոչ դրական աուդիտորական եզրակացություն է ստացել:
Խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց տվյալ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը: Աուդիտ չանցած կամ ոչ դրական աուդիտորական եզրակացություն ստացած ընկերությունները կառավարության որոշմամբ այս տարի կզրկվեն պետական գնումների գործընթացին մասնակցելուց:

Փաստինֆո

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է խոշորների <<սև ցուցակը>>

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն խոշոր ընկերությունների անունները, որոնք ոչ դրական աուդիտորական եզրակացություն են ստացել:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին տեղեկացրել էր Ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը, խոշոր 941 ընկերություններից 311-ը աուդիտի չեն ենթարկել իրենց ֆինանսական հաշվետվությունները, 427 կազմակերպության տրվել է դրական եզրակացություն, 203 ընկերություն ոչ դրական աուդիտորական եզրակացություն է ստացել:
Դա նշանակում է, որ նախկին 941-ից այսուհետ պետգնումների գործընթացին մասնակցելու իրավունք կունենան միայն 427-ը:

Հիշեցնենք, որ այս հարցին շուրջ մեկ ամիս առաջ կառավարության նիստում անդրադարձել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունը իմանա, որ այդ ձեռնարկությւնները չեն կատարում օրենքի պահանջը, իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ և հանրությունը պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները ֆինանսական հաշվետվություններում ունեն լրջագույն խնդիրներե,- ասել էր վարչապետը:

Եվ, ահա, այսօր, կառավարության այդ նիստից շուրջ 1 ամիս անց, ֆինանսների նախարարությունը հրապարակեց օրենքի պահանջները չկատարող ձեռնարկությունների անունները:

Նշենք, որ կարգազանցների շարքում տեղ են գտել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական և Հերացու անվան պետական բժշկական համալսարանները, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Սպենդիարյանի անան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը, Երևանի մետրոպոլիտենը, «Շարմ Հոլդինգըե, Հայաստանի էլեկտրական ցանցերը այլ ընկերություններ:
Ցուցակում քիչ չեն նաև առողջապահական հիմնարկները, ինչպիսիք են Արմենիա Բ/Կ-ը, Մալայանի անվ. ակնաբուժական կլինիկան, ՀՀ ԱՆ հոգեբուժական կենտրոնը, Նաիրի Բ/Կ-ը, Սուրբ Աստվածամայր Բ/Կ-ը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ-ը, ՀՀ ԱՆ ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնը:
Ի դեպ, հետաքրքրական է, որ խախտում թույլ տվածների «սև ցուցակումեեն հայտնվել նաև պետական ընկերություններ:
Իսկ ամենահետաքրքրականը թերևս այս ցուցակում ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի հայտնվելն է, քանի որ հենց այս հիմնադրամի միջոցով են փոքր ու միջին ձեռնարկատերերը իրենց բիզնեսի համար օժանդակություն ստանում պետական բյուջեից: Ի դեպ, կառավարության հուլիսի 25-ի նիստում կառավարությունը հերթական հատկացումն էր արել այս հիմնադրամին 2 մլն դրամով ավելացնելով սկսնակ գործարարների աջակցությանը տրամադրվելիք գումարը’ այն 3-ից դարձնելով 5 մլն դրամ: Նման մեկ այլ որոշում էլ կայացվել էր կառավարոթյան հուլիսի 18-ի նիստում: Այդ որոշմամբ բյուջեի պահուստային ֆոնդից հիմնադրամին էր տրամադրվել լրացուցիչ 200 մլն դրամի վարկ:
Ի դեպ, հիշեցնենք, որ չարչրկված 100 մլն-անոց բիոզուգարանները ևս ձեռք են բերվել ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով: Բայց, չնայած ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության անարդյունավետության մասին բազմաթիվ ահազանգերին, կառավարությունը մինչ օրս շարունակում էր ավելացնել այդ կառույցի ֆինանսավորումը:
Եվ հիմա, փաստորեն, պետականորեն է ընդունվում հիմնադրամի անվստահելի գործընկեր լինելու փաստը և գործադիրն այս քայլով հիմնադրամին, ըստ էության, զրկում է այլևս պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից:

Ինչևէ, նշենք, որ նման ճակատագրի են արժանացել նաև բավական հայտնի առևտրային կազմակերպություներ, ինչպիսիք են, օրինակ, Նատալի ֆարմը, Քեթրին գրուպը, ՄԱՊ-ը, Շանթը, Ջերմուկ Գրուպը, Ջերմուկ ինթերնեշընըլ Պեպսի Կոլա Բոթլերը, Լուսաստղ Շուգրը, Բեկոն պրոդուկտը, Կոտայքի գարեջրի գործարանը, Պռոշյանի կոնյակի գործարանը և այլն:
Կառավարության այս որոշումը, սակայն, այս ընկերությունների բիզնեսի վրա հազիվ թե լուրջ ազդեցություն կունենա, որովհետև իրեց գործունեությոան ոլորտից ելնելով, նրանք հազվադեպ են կարիք ունենում պետական գնումների գործընթացին մասնակցելու:

Նշենք, որ օրենքով որևէ պատիժ չի նախատեսվում խախտում թույլ տված ընկերությունների նկատմամբ: Բայց կառավարությունը որոշել է սեփական պատժամիջոցը կիրառել: Ինչպես արդեն ասվեց, գործադրի որոշմամբ այս տարի այդ ընկերություներին կարգելվի մասնակցել պետական գնումների համար հայտարարվող մրցույթներին: