ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին
21.02.2017
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին
2017թ. փետրվարի 21-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին: Նախարարը ներկայացրել է ԱՄՀ հետ համագործակցության թիրախային հարցերը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակին, հիմնական ցուցանիշներին, դեֆիցիտի մակարդակին և այն պլանավորված մակարդակում պահելու պարագայում նախատեսվող միջոցառումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՀ համագործակցությանն առնչվող այլ ընթացիկ հարցեր: