ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը emerging-europe.com-ին
24.02.2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը emerging-europe.com-ին

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Ռոբելի հետ տեսազանգի միջոցով: Հարցազրույցի թեմաները վերաբերել են երկրի տնտեսական աճի ապահովմանը, այն խթանող արտաքին և ներքին գործոններին, ինչպես նաև նոր ներդրումները ներգրավելու ուղղությամբ կատարվող քայլերին:

Emerging-europe.com-ի գլխավոր խմբագիրը ցանկություն է հայտնել հաջորդ տարի Հայաստանի մասին պատրաստել ծավալուն զեկույց` «Outlook on Armenia 2018», որին կհաջորդի երկրի մասնակցությունը Լոնդոնում ՎԶԵԲ-ի հետ համատեղ կազմակերպվող կոնֆերանսին: Նախարարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ նախաձեռնությանը, և ձեռք է բերվել հետագա համագործակցության պայմանավորվածություն: