ԹԵԺ ԳԻԾ
Պարզեցված պետական բյուջեի վերաբերյալ քննարկում ՀՀ ֆինանսների նախարարությունում
05.04.2018
Պարզեցված պետական բյուջեի վերաբերյալ քննարկում ՀՀ ֆինանսների նախարարությունում

Ապրիլի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացել է հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության իրավասու ստորաբաժանումների և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) ներկայացուցիչների միջև:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված պարզեցված պետական բյուջեի և պարզեցված պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ձևանմուշները և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից նախկինում համատեղ ներկայացված առաջարկությունները: Նշված կառույցների կողմից ողջունվել և մեծապես կարևորվել է նախաձեռնությունը: Միաժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքները վերը նշված փաստաթղթերն առավել մատչելի և հանրության համար առավել հասանելի դարձնելու ուղղությամբ: