ԹԵԺ ԳԻԾ
05.11.2018
Պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացվող միջոցներն ավելանալու են 12 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ոլորտին հատկացվող բյուջեն հաջորդ տարվա պետական բյուջեի նածագծով նախատեսվում է ավելացնել 12 տոկոսով:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
 
«Սովորաբար ընդունված է կրթության բյուջեն համեմատել նաև համախառն ներքին արդյունքի հետ և ըստ դրա դատողություններ անել: Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում շուրջ տասներկու տոկոսով ավելացել է կրթության բյուջեն: Սակայն համախառն ներքին արդյունքի աճի ավելի արագ տեմպ է նախատեսվում: Հետևաբար կրթութան բյուջեի կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ նվազել է 0.09-ով»,-ասաց Ջանջուղազյանը:
 
Այլ կերպ ասած՝ 2018-ի հաստատված բյուջեում ակնկալվում էր պետական բուջեից 2,17 տոկոս օգտագործել կրթութան համար, իսկ 2019-ին՝ 2.8 տոկոս:
 
 
Նյութի աղբյուրը՝ armenpress.am