Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը ներկայացվել է միջազգային կազմակերպություններին
20.01.2020
Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը ներկայացվել է միջազգային կազմակերպություններին

ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր կազմակերպել էր «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին մասնակցել են Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Միջոցառման բացման ելույթում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագով նախատեսվում է ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն:

«Կառավարությունը որդեգրել է ավելի նախաձեռնողական և թափանցիկ գործելակերպ: Կառավարության կողմից նախաձեռնած այս համաժողովը պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների թափանցիկության և ներառականության ապահովման կարևոր բաղադրիչ է, և նպատակ ունի ձեզ՝ մեր գործընկերների ներկայացնել բարեփոխումների օրակարգը՝ ի ցույց դնելով փոփոխությունների իրականացման քաղաքական կամքը և որոշակիացնել դոնոր հանրության հետ համագործակցությունը և բարձրացնել դրա արդյունավետությունը», -ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման մասնակից միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է ռազմավարության հիմնական ուղղությունները, նշել, որ դրա շրջանակներում իրականացվելիք միջոցառումները պետք է լինեն համակարգված ու ներդաշնակ:

«Ռազմավարության մշակման աշխատանքներին ներգավված են եղել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը նախկինում չի եղել: Մենք վստահ ենք, որ մեզ հաջողվել է գտնել այն փոխզիջումային միջոցառումների ամբողջությունը, որը թույլ կտա որոշ ժամանակ հետո արձանագրել հանրային ֆինանսների կառավարման համակարգի նոր ձեռքբերումներ», -ասել է նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, Ռազմավարության մշակման հիմքում ընկած է եղել կառավարության գործունեության ծրագիրը:

«Ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումների տեսլականը հանրային բարիքի արդյունավետ, խնայողական ու հասցեական օգտագործման միջոցով դրա՝ հանրային բարիքի արդար բաշխումն է», շեշտել է նախարարը՝ կարևորելով հատկապես պետական ֆինանսների կառավարման թափանցիկության ապահովումը:

Միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները ընդգծել են ռազմավարության կարևորությունը, հնչեցրել են  առաջարկություններ, ծավալվել է  քննարկում մասնակիցների միջև:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)