ԹԵԺ ԳԻԾ
17.04.2020
Պետք է վստահ լինենք, որ միկրոձեռնարկատերերը չեն հայտնվել իրենց համար չնախատեսված փափուկ միջավայրում. Փոխնախարար

Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Քննարկվում է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:

«200 տեսակի ապրանք ունեցողից ՀԴՄ կտրոնում ապրանքի անվանումը  նշելու համար ենթադրվում է, որ պետք է հատուկ սարքավորում և հատուկ ծրագիր, ինչն էլ, ասենք, ենթադրում է 600 հազար դրամի ծախս միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար»,- ֆինանսների փոխնախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Փոխնախարարը նշեց, որ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգը ներդնելիս մոտեցում կար, որ մենք լավագույնը կունենանք 4-5-6 հազար տնտեսվարող սուբյեկտներ. «Մինչդեռ, երևի կզարմանաք, մենք ունենք ավելի քան 33 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Շատ կարևոր է, որ մենք վստահ լինենք, որ նրանք իսկապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են, ոչ թե հայտնվել են իրենց համար չնախատեսված փափուկ միջավայրում»:

Նյութի աղբյուրը՝ 1in.am