ԹԵԺ ԳԻԾ
22.03.2019
Պետտուրքի բարձրացման արդյունքում նախատեսվում է բյուջե մուտքագրել 2 միլիարդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քննադատություններին վերաբերվում եմ շատ բնական: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով պետտուրքի բարձրացումից գրավատների և փոխանակման կետերին աշխատակիցների դժգոհությունների հարցին: «Նորմալ է, որ քննադատվում է շրջանառվող մի փաստաթուղթ, որն առնչվում է բազմաթիվ անձանց: Այո՛, կա այնպիսի բան, որ ավելացել է, բայց սա լավ է, թե՞ վատ, այլ հարց է: Որ վերաբաշխում կարող է լինել՝ կարող է, ակնկալվում է, որ 2 միլիարդ դրամ այս փոփոխության արդյունքում լրացուցիչ միջոցներ կմուտքագրվեն պետական բյուջե»,- ասաց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Նյութի աղբյուրը՝ factor.am