ԹԵԺ ԳԻԾ
01.04.2019
Պետությունը միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողների աշխատավարձը, անկախ չափից, հարկելու է 5000 դրամ ամրագրված դրույքաչափով
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողներն, անկախ աշխատավարձի մեծությունից, կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողներն, անկախ աշխատավարձի մեծությունից, կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով»,-ասաց փոխնախարարը:
 
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված փոփոխություններում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում բոլորը ազատվում են հիմնական հարկերից՝ անգամ շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից:
 
 
Նյութի աղբյուրը՝ armenpress.am