Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում
30.11.2017
Փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում

Նոյեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների ու եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու և այդ առնչությամբ այլ հարցերի մասին» արձանագրային որոշման նախագիծը:

Վարդան Արամյանը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո ի հայտ եկած հանգամանքների և նոր տեղեկատվության արդյունքում ծախսերը բարձրացվել են 15 մլրդ դրամով:  Նախարարը թվարկել է այն հիմնական բաղադրիչները, որոնք, մասնավորապես, հանգեցրել են ծախսերի ավելացմանը.

  • Առաջին բաղադրիչը  փոխարժեքի փոփոխությունն է, քանի որ ըստ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի` «Բյուջեի մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողով է ներկայացվում սեպտեմբերի 1-ի դրությամբ, որից հետո երկրորդ ընթերցման ժամանակ, փոխարժեքի փոփոխության արդյունքում, որոշակի ճշգրտումներ են արվում: Այս դեպքում փոփոխությունը եղել է 5 դրամի սահմաններում, ինչն էլ հանգեցրել է ծախսային մասով շուրջ 1.5 միլիարդ դրամի  բյուջեի փոփոխության:
  • Երկրորդ խոշոր մասը  «Հայաստան» զորախմբի 1 միլիարդ դրամի  չափով ֆինանսավորումն է, որը բխում է և՛ սահմանային անվտանգության հետ կապված խնդրից, և՛ միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորություններից:
  • Երրորդ բաղադրիչը  Ջրային տնտեսության պետական կոմիտեին 1 միլիարդ 289 միլոն դրամի ֆինանսական հատկացումն է, որը  հիմնված է  «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի  կողմից ներկայացված հայտի վրա. պետությունը սուբսիդավորում է ջրի սակագնի 11 դրամի բարձրացումը ազգաբնակչությանը վնաս չպատճառելու համար:  
  • Հաջորդ բաղադրիչը 1.7 միլիարդ դրամի  չափով  կառավարության աշխատակազմին տրվող ֆինանասավորումն է, որը բխում է համապատասխան ճշգրտումներից և սահմանադրական բարեփոխումներից:  
  • Ամենախոշոր ֆինանսական ավելացումը առողջապահության ոլորտում է՝ 4 մլրդ դրամ, որի մասով ԱԺ պատգամավորները ներկայացրել են 19 առաջարկ, ինչպես նաև ներակայացվել են մանրամասն մեկնաբանություններ առողջապահության նախարարության կողմից:
  • Շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է նաև պահուստային ֆոնդը, քանի որ  2018 թվականի ընթացքում իրականացվելիք մի շարք միջոցառումներ, կարող են հանգեցնել չկանխատեսված կամ չծրագրավորված ծախսերի:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավել առաջարկներ. «Եղել են անհասցե առաջարկներ, որոնց մասով մենք դժվարանում ենք որևիցե ֆինանսավորում նախատեսել: Եղել են նաև առաջարկներ, որոնք ենթադրել են այս կամ այն ոլորտի ֆինանսավորումը բարձրացնել կամ վերականգնել նախորդ տարվա ֆինանսավորման ձևաչափը. այս առաջարկների գերակշիռ մասը համընկնում է առողջապահության ոլորտի հետ: Մնացած դեպքերում, իհարկե, ակտուալ են առաջարկները, բայց մենք կարող ենք դրանք  հետագայում քննարկել` հաշվի առնելով մեր բյուջետային սահմանափակվածությունը», - ասել է նախարարը:

Նախագիծը ներկայացնելուց հետո նախարար Արամյանը ՀՀ վարչապետից խնդրել է 2 օր՝ պատգամավորների առաջարկների պատասխանների մասով խմբագրումներ կատարելու համար: Համապատասխան փոփոխություններից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով:

 

 

 

 

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)