Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Քննարկում գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ
16.04.2019
Քննարկում գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ մասնակցել են «Հայկական բիզնես կոալիցիա»-ի և «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանը» քննարկմանը:

Միջոցառումն իրականացվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի հիմնական ուղղություններից մեկի՝ պետական գնումների ոլորտի օրենսդրության բացերի ախտորոշման և փոփոխությունների քննարկման նպատակով:

Կարեն Բրուտյանը նշել է, որ օրենսդրական բարեփոխումների նպատակով անցկացվում են հանդիպումներ հասարակական և բիզնես հատվածի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում ակնկալվում է ախտորոշել և բարձրաձայնել բոլոր խնդիրները:  

Քննարկվել են նաև ոլորտի երթաօրենսդրական ակտերի փոփոխությունները, որոնց միջոցով, ըստ Կարեն Բրուտյանի, նախատեսվում է հանել ձևական պահանջները և չծանրաբեռնել գնումների գործընթացի մասնակիցներին՝ հաշվի առնելով, որ այդ պահանջները վերջնարդյունքի վրա չեն ազդում:

«Գնումների բովանդակությունը պետք է լինի այնպիսին, որ դեռևս բյուջետային քննարկումների փուլում գերատեսչությունները հանրությանը ներկայացնեն իրենց կարիքները՝ հիմնավորելով դրանց նպատակը: Գնումների գործընթացը ամենառիսկային ոլորտներից մեկն է, ուստի այստեղ ամենակարևորը հրապարակայնության և հաշվետվողականության ապահովումն է, որը պետք է իրականացվի քաղհասարակության անմիջական մասնակցությամբ», - ասել է Բրուտյանը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը նկատել է, որ բիզնեսի և քաղհասարակության ներկայացուցիչները միշտ արձագանքել են օրենսդրական փոփոխություններին՝ խաղի հիմնական կանոնների սահմանումից հետո: Սա բացառիկ հնարավորություն է մասնակցել հիմնական խնդիրների լուծմանը նախնական փուլում:

Քննարկման ավարտին մասնագետները պատասխանել են ՀԿ ներկայացուցիչների ոլորտային հարցերին և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀԿ ներկայացուցիչները  օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնեն ֆինանսների նախարարություն: 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)