Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Քննարկում ՀԿ ներկայացուցիչների հետ գնումների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ
18.06.2019
Քննարկում ՀԿ ներկայացուցիչների հետ գնումների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ

Հունիսի 18-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Նախարարի առաջին տեղակալը կարևորել է ՀԿ-ների մասնակցությունը գնումների բնագավառում նախատեսվող բարեփոխումներին:

Կարեն Բրուտյանի խոսքով՝ բացի միջազգային լավագույն փորձին համապատասխանությունից մեր օրենսդրությունը պետք է համարժեք լինի մեր իրականությանը: «Պետությունը՝ որպես գնորդ,  նախ լուծում է իր հիմնական խնդիրը՝ ստեղծել արժեք փողի դիմաց, մյուս կողմից ապահովում է անհրաժեշտ մրցակցությունը և մրցույթի մասնակիցների վստահությունն իր հանդեպ»- ասել է նախարարի առաջին տեղակալը:

Բրուտյանն ընդգծել է, որ տարբեր շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկումների միջոցով հասկանալով առկա խնդիրները՝ փոփոխություններ կկատարվեն գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ:

«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են գնումների գործընթացի կազմակերպման շրջանակներում իրենց հուզող խնդիրները: Քննարկվել են շինարարության ոլորտի նախագծերի գնահատման ստանդարտներին, որակավորման պահանջներին, գնագոյացման որոշումներին, տեխնիկական բնութագրերին առնչվող  և այլ հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀԿ ներկայացուցիչներն ամբողջացնեն իրենց առաջարկները նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ և ներկայացնեն ֆինանսների նախարարություն:

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)