ԹԵԺ ԳԻԾ
Սանդոյան Էդվարդ

20.04.1998թ.-15.06.1999թ.

Սանդոյան Էդվարդ Մարտինի 

Ծնվել է 1961թ. հունիսի 4-ին Երևանում: 1983թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում: 1983-1986թթ. աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում` որպես ստաժյոր-հետազոտող, այնուհետև` մեքենաշինական ֆակուլտետի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1986-1988թթ. աշխատել է ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարությունում` որպես լաբորատորիայի ավագ գիտաշխատող, այնուհետև Երևանի ժող. տնտեսության ինստիտուտում` որպես ասիստենտ: 1987թ.-ին շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1988-1991թթ. նշանակվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական արտադրության էկոնոմիկա և կազմակերպում ամբիոնի դոցենտ: 1990թ.-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին նշանակվել է «Մասիս» առևտրային բաժնետիրական բանկի վարչության նախագահի տեղակալ: 1990-1991թթ. նշանակվել է «Մենուա» ապահովագրական բաժնետիրական ընկերության պրեզիդենտ: 1991թ.-ին շնորհվել է դոցենտի գիտական աստիճան: 1991-1993թթ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետի տեղակալ: 1993-1994թթ. եղել է  «Արմաուդիտ Սերվիս» ՓԲԸ նախագահ  և «Ալբանկ» առևտրային բանկի փոխնախագահ: 1994-1998թթ.` ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության պետ: 1995-1997թթ. ստացել է մասնագիտական որակավորում Քլիվլենդի Ֆեդերալ Ռեզերվ Բանկում (Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), Անգլիայի Բանկում (Լոնդոն), Ֆրանսիայի Ազգային Բանկում (Փարիզ), Նիդերլանդների Ազգային Բանկում (Ամստերդամ)։ 1998–1999թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: 1999-2000թթ. եղել է «Հայագրոբանկ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրեն, վարչության նախագահ: 2000 թ. դեկտեմբեր – 2002 թ. նոյեմբեր ամիսներին` Հայաստանի Բանկերի միության նախագահի տեղակալ: 2000 թ. հունվար – 2004թ. մայիս ամիսներին` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ: 2001 թ. փետրվար – 2003 թ. ապրիլ ամիսներին` Հայաստանի «Ֆոնդային Բորսա» ԻԿԿ Դիտորդ խորհրդի նախագահ: 2003 թ. հունիս – 2004 թ. մայիս ամիսներին` Հայաստանում Կապիտալի շուկաների զարգացման ծրագրի խորհրդական, Price water house Coopers (IBM Business Consulting Services – USAID): 2001 թ. սեպտեմբեր – 2004 թ. ապրիլ ամիսներին ` «Հայխնայբանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահի տեղակալ, Ռազմավարական զարգացման կոմիտեի նախագահ: 2004 թ. մայիս – 2005 թ. փետրվար` «Հայխնայբանկ» ՓԲԸ Վարչության նախագահի խորհրդական: 2009 թ. սեպտեմբերից առ այսօր` ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Բիզնես դպրոցի ղեկավար: 2002 թ. մարտից առ այսօր`  Ռուս-Հայկական (սլավոնական) պետական համալսարանի պրոֆեսոր, Էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի վարիչ, Համալսարանի Գիտական Խորհրդի անդամ։ 2004 թ. հունիս – 2012 թ. մայիսին եղել է ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կրթության զարգացման գծով պրոռեկտոր: 2012 թ. մայիսից առ այսօր` Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ինստիտուտի Գիտական Խորհրդի նախագահ: