ԹԵԺ ԳԻԾ
23.06.2017
Շահումով խաղի կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու ստուգում

Շահումով խաղի կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու ստուգումները իրականացվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Շահումով խաղի կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և անձին ղեկավար պաշտոնում նշանակելուց հետո լիազոր մարմնում ստուգում անցնելու համար շահումով խաղի կազմակերպչի միջնորդությամբ լիազոր մարմին պետք է ներկայացվեն հայտարարագրեր Հայաստանի Հանրապետության կառավարության 30.04.2015թ. թիվ 464-Ն որոշման  համաձայն:

Լիազոր մարմինը պահանջվող բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամիս ժամկետով), քննում է դրանք և տրամադրում եզրակացություն: