Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Շարունակվել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը
11.06.2019
Շարունակվել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը

Հունիսի 11-ին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկումը:

Կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ բացի բյուջեով հաստատված ծրագրային ցուցանիշներից «Պետական բյուջեի մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին», ինչպես նաև այլ իրավական ակտերի դրույթներով ենթադրվում է, որ բյուջեի կատարման ընթացքում կատարված փոփոխությունները վերաբերում են ծախսային մասում ներառված ծրագրերին: Տարվա ընթացքում ծրագրային ցուցանիշների ճշտումը կատարվում է՝ պայմանավորված արտաբյուջետային շրջանառությամբ, կառավարությանը վերապահված լիազորությունների, ինչպես նաև այն գործառնությունների շրջանակում, որոնց տեղի ունենալու դեպքում կառավարությունը բյուջեի մասին օրենքով պարտավորվում է սահմանված կարգով դրանք ներառել ծրագրային և փաստացի ցուցանիշներում:

Անդրադառնալով ծրագրային բյուջետավորմանը՝ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ նոր համակարգի հիմքում ոչ թե միջոցների օգտագործման չափն է, այլ արձանագրված արդյուքները: «Կարևոր է նաև արձանագրել՝ կանխատեսելիս դրված նպատակները հնարավոր է եղել իրականություն դարձնել կամ ինչ չափով», -ասել է Ջանջուղազյանը:

Սոցիալական պաշտպանության ոլորտը, ինչպես և նախորդ տարիներին,  պետական բյուջեի ծախսերի մեջ ունեցել է ամենամեծ տեսակարար կշիռը՝ կազմելով ընդհանուր ծախսերի 29 տոկոսը կամ ՀՆԱ-ի 7.5 տոկոսը: Փաստացի ցուցանիշը կազմել է 416,6 մլրդ դրամ կամ 98,2 տոկոս:

Առողջապահության բյուջետային դասակարգման բաժնում 2018 թվականին օգտագործվել է 79,6 մլրդ կամ կատարումը կազմել է ընդհանուր ծախսերի 5,5 տոկոսը, ՀՆԱ-ի 1.4 տոկոսը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)