Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Շարունակվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
06.11.2018
Շարունակվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները

Նոյեմբերի 6-ին շարունակվել են բյուջետային քննարկումները ԱԺ եվրոպական ինտեգրման, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի,  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

Ներկայացնելով «ՀՀ 2019 թվականի բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ գալիք տարվա եվրոպական ինտեգրման ոլորտին ուղղված որոշ ծրագրեր իրականացնելու համար նախատեսվում է ԵՄ-ից ստանալ 16 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության դրամաշնորհ:

Ատոմ Ջանջուղազյանը ներակայացրել է նաև 2019թ. պետական բյուջեի նախագծում արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված եկամուտները և ծախսերը: Ըստ նրա՝ 2019 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար կանխատեսվող բյուջեի մեծությունը շուրջ 12, 6 մլրդ դրամ է:

Ոստիկանության ծախսերի համար նախատեսված է 61, 9 մլրդ դրամ, որն իր մեջ ներառում է նաև արտաբյուջետային հաշիվներով շրջանառությունը, իսկ ազգային անվտանգության ծառայության կանխատեսվող բյուջեի մեծությունը կազմում է 32,7 մլրդ դրամ։

«Ներկայացվող նախագծի առանձնահատկությունն այն է, որ մոտավորապես 30 տոկոսի է հասցված խրախուսման, պարգևատրումների ֆոնդը» -ընդգծել է ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:

Պաշտպանության նախարարությանն ու պետական ռեզերվներին վերաբերող բյուջետային քննարկումները տեղի են ունեցել դռնփակ: 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)